Պահանջներ`

Պարտադիր.

  • Նյարդաբանության կլինիկական օրդինատուրան ավարտած երիտասարդ մասնագետ (ոչ ավելի, քան 2 տարի օրդինատուրան ավարտելուց հետո),
  • Անգլերենի լավ իմացություն (առնվազն intermediate),
  • Մասնագիտական գրականությունից օգտվելու հմտություններ (նաև անգլալեզու),
  • Էլեկտրաուղեղագրության (ԷԷԳ) մեթոդի մասին բազային տեսական գիտելիքների առկայություն:

Ցանկալի.

  • Որևէ գիտական աշխատանքի իրականացման փորձի առկայություն կամ դրան մասնակցություն,
  • Գիտահետազոտական աշխատանքների իրականացման բազային մեթոդների իմացություն,
  • Կոլեկտիվում արդյունավետ շփման հմտություններ, թիմային աշխատանքի և համագործակցության պատրաստակամություն,
  • Մասնագիտական և անձնային անընդհատ զարգացման մղում:

Աշխատանքային պարտականություններ.

  • Նյարդաբանական հիվանդների կլինիկական գնահատում` անամնեզի հավաքում և նյարդաբանական զննում,
  • Քնի խանգարումներով հիվանդների կլինիկական, փսիխոմետրիկ և պոլիսոմնոգրաֆիկ տվյալների գնահատում,
  • ԷԷԳ հետազոտությունների գնահատում,
  • Հերթապահություններ քնի լաբորատորիայում:
  • Աշխատավարձը պայմանագրային, հնարավոր է համատեղությամբ:

Հետաքրքրված մասնագետները կարող են իրենց CV-ներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. [email protected] կլինիկայի ղեկավար, բժ.-նյարդաբան, բ.գ.թ. Սամսոն Գաբրիելի Խաչատրյանին, «Subject» բաժնում նշելով «Vacancy»: Ռեզյումեում, առկայության դեպքում, ներկայացնել գիտական տպագրությունների ցուցակ, նշել կոնֆերանսների, վերապատրաստումների, սեմինարների մասնակցության մասին:

Դիմելու վերջնաժամկետն է 2015 թվականի հունվարի 25-ը, որից հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

«Սոմնուս» ՍՊԸ տնօրինություն