Սրտամկանի ինֆարկտը սիրտ-անոթային համակարգի ամենատարածված հիվանդություններից է, եւ, ըստ վիճակագրության, ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Սակայն կանայք եւս ապահովագրված չեն սրտի կաթվածից: Ահա, թե ինչպիսին են դրա ամենատարածված նախանշանները կանանց մոտ:

1. Կրծքավանդակի հատվածում ցավ կամ դիսկոմֆորտ

Կրծքավանդակի ցավը սրտամկանի ինֆարկտի ամենատարածված նախանշաններից է, սակայն որոշ կանանց մոտ դա կարող է այլ կերպ արտահայտվել: Օրինակ՝ ցավը կարող է չլինել միայն կրծքավանդակի կենտրոնում կամ ձախ հատվածում, այլ տարածվի ամբողջ մակերեսով:

«Սրտամկանի ինֆարկտի ժամանակ իրապես դիսկոմֆորտ իրավիճակ է ստեղծվում»,- ասում է Քալիֆորնիայի համալսարանի կարդիոլոգ Ռիտա Ռեդբերգը:

2. Ցավ ձեռքերի, մեջքի եւ ծնոտի հատվածում

Այս ցավերն առավել շատ բնորոշ են կանանց, քան տղամարդկանց: Ընդունված է կարծել, որ սրտամկանի ինֆարկտի ժամանակ ցավ է առաջանում հիմնականում կրծքավանդակում եւ ձախ ձեռքում, սակայն որոշ դեպքերում ցավեր կարող են առաջանալ նաեւ մեջքի եւ ստորին ծնոտի հատվածում, ինչպես նաեւ՝ պարանոցի:

«Ցավը կարող է առաջանալ անսպասելի կամ աստիճանաբար եւ անգամ կարող է արթնացնել Ձեզ, եթե քնած եք»,- նշում է կարդիոլոգը:

3. Ցավ որովայնում

«Սա կարող է արտահայտվել ճնշող ցավով, ասես Ձեր որովայնի վրա փիղ նստած լինի»,- բացատրում է Joan H. Tisch Center for Women’s Health at NYU Langone Medical Center-ի տնօրեն Նիկա Գոլդբերգը:

4. Հեւոց եւ սրտխառնոց

Եթե առանց որեւէ պատճառի հեւոց կամ սրտխառնոց եք ունենում, դա կարող է վկայել ինֆարկտի մասին:

«Ձեզ կարող է թվալ, թե Դուք վազքի մրցույթի եք մասնակցել, մինչդեռ մեկ քայլ անգամ չեք արել»,- ասում է Գոլդբերգը՝ նկարագրելով շնչառության խանգարումները ինֆարկտի ժամանակ:

5. Քրտնարտադրություն

Եթե անսպասելիորեն սառը քրտինքով եք պատվում, եւ շրջապատում դրա համար չկան այլ նախադրյալներ (տաք օդ, ջեռուցում), ապա հնարավոր է՝ Ձեզ մոտ ինֆարկտ է:

6. Գերհոգնածություն

«Որոշ կանանց դեպքում ինֆարկտին նախորդում է ուժեղ գերհոգնածությունը, անգամ եթե որեւէ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեն ունեցել:

«Սովորաբար պացիենտները բողոքում են կրծքավանդակի հատվածում հոգնածության զգացողությունից, նրանք չեն կարողանում անգամ առօրյա գործերն անել՝ օրինակ վեր կենալ եւ գնալ լոգարան»:

Իհարկե, սա չի նշանակում, թե բոլորն են նման նախանշաններ ունենում, բայց եթե կրծքավանդակի հատվածում դիսկոմֆորտի զգացողություն ունեք, դրան գումարած՝ առկա է վերոնշյալ ախտանիշներից մեկը, անմիջապես շտապ օգնություն կանչեք:



Աղբյուրը՝ WebMD.com