Արյան նոր թեստը հնարավորություն կտա հայտնաբերել դեպրեսիվ խանգարումները մեծահասակների մոտ և կօգնի հասկանալ, թե որ պացիենտները կարող են բուժվել ճանաչողական վարքային թերապիայի միջոցով: 64 մեծահասակի շրջանում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ դեպրեսիվ խանգարումներով անձանց արյան մեջ 9 բիոմարկերների պարունակությունը զգալիորեն տարբերվում է առողջ մարդկանց արյան մեջ նույն բիոմարկերների պարունակությունից: Ավելին, բիոմարկերների պարունակությունը տարբեր էր դեպրեսիայով տառապող հիվանդների մոտ, ում հիվանդությունը ախտադադարի փուլ էր անցել կամ ոչ ճանաչողական վարքային թերապիայի 18 շաբաթից հետո: 

Հետազոտության հեղինակ բժիշկ Մորի խոսքերով՝ սրանք տարբերակիչ մարկերներ են, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել մարդկանց մոտ այս հիվանդության նախատրամադրվածությունը: Այսպիսով, հոգեկան առողջության ախտորոշման թեստը ժամանակակից և 21-րդ պահանջներին համապատասխանող մեթոդ է: Դեպրեսիայով տառապող մարդիկ ստանում են անհատական բծշկական մոտեցման հնարավորություն: Դեռահասների մի խմբի հետազոտության ժամանակ առաջին անգամ նկատվել է, որ արյան մեջ տրանսկրիպտոմիկ բիոմարկերների որոշակի խումբ տարբերակում է դեպրեսիվ խանգարումներ ունեցող մարդկանց այդ խանգարումները չունեցողներից: Չնայած, տարվա ընթացքում առաջին անգամ բժշկի դիմած հիվանդների 12.5 %-ը ունի դեպրեսիվ խանգարումներ, ճիշտ ախտորոշում ստանում է նրանց 47% -ը:

Նյութի սկբնաղբյուրը՝ Medscape.com

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am