Յուրաքանչյուր ծնող գիտի, որ առողջ սննդակարգը երեխայի աճի և զարգացման գրավականն է: Այն, թե Ինչ է խմում երեխան, նույնքան կարևոր է, որքան այն, թե ինչ է ուտում: Բժիշկները խորհուրդ են տալիս նախընտրությունը տալ ջրին և  կովի կաթին:    

Ավանդական կաթը լավագույնն է

Չնայած բուսական ծագում ունեցող կաթի տեսակների լայն տարածմանը՝ (օրինակ  նշի և կոկոսի կաթը) դրանք ոչնչով չեն գերազանցում ավանդական կովի կաթին, քանի որ այն ունի ճարպերից առաջացող բնական կալորիաների, պրոտեինի և վիտամինների գերազանց համադրություն: Բուսական ծագում ունեցող կաթի տեսակները չեն ապահովում այդ սննդանութերը:
Կաթի այլընտրանքային տարբերակները, կաթի փոխարինիչնեը նույնպես չեն ապահովում վիտամինների և հանքանյութերի ճիշտ քանակություն:
Ավանդական կաթն ունի բնական սննդանյութեր` անհրաժեշտ երեխայի աճին և զարգացմանը, այնինչ այլընտրանքային կաթի սննդային արժեքը բարձրացվում է ֆորտիֆիկացում կոչվող գործընթացի միջոցով: Հստակ չէ, թե ինչ արդյունավետությամբ է  մեր օրգանիզմն ընդունում ֆորտիֆիակցված կաթի վիտամիններն ու հանքանյութերը:
Բժիշկները ծնողներին խորհուրդ են տալիս խուսափել  նաև տարբեր համերով կաթերից, գազավորված և կոֆեին պարունակող ըմպելիքներից, քանի որ ավելացված շաքարը և այլ հավելումները կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի օրգանիզմի վրա և նույնիսկ առաջացնել արյան մեջ շաքարի պարունակության տատանումեր:
Եթե Ձեր երեխան ունի ալերգիա կաթի նկատմամբ կամ այլ խնդիրներ կապված կովի կաթի հետ, ապա սննդաբանը կարող է օգնել երեխայի` անհրաժեշտ այլ սննդանյութեր ստանալու հարցում:

Երեխաները պետք է զերծ մնան նաև բնական հյութերից

Պետք է հասկանալ, որ հաճախ «100% բնական հյութ» կոչվածը պարզապես մրգից մնացած շաքարն է: Հյութի պատրաստման գործընթացում դրա մեջ առկա օգտակար մանրաթելերը ոչնչանում են: Հետազոտությունները պարզել են նաև, որ բնական հյութի օգտագործումը երեխայի մոտ ձևավորում է քաղցրի պահանջ` ճանապարհ հարթելով ծնող-երեխա «ճակատամարտերի» համար, երբ հերթը հասնում է ուտելիքին:
Հյութն ավելացված շաքար կամ շաքարի փոխարինիչ կարող է և չպարունակել, սակայն մանրաթելերի բացակայության պատճառող երեխան կարող է ընդունել չափից շատ բնական շաքար (մրգի մեջ պարունակվող), ինչը նույնպես օգտակար չէ օրգանիզմի համար:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Cleveland Clinic

Աղբյուրը՝ Doctors.am