Առավոտյան՝ «սմարթֆոնի մեջ», ճաշին՝ համակարգչի, երեկոյան՝ պլանշետի: Նման կենսակերպը դարձել է շատերի առօրյայի մի մասը, սակայն գաջետներից օգտվելն այդքան էլ անվնաս չէ: Պարզվում է՝ դրա հետեւանքով կարող է տեղի ունենալ մաշկի վաղաժամ ծերացում: Եվ ահա, թե ինչու.

Գաջետների կապույտ լույսը՝ HEV-ը (High-Energy Visible Light), բարձր էներգիայով է օժտված, համեմատվում է ուլրտամանուշակագույն A ճառագայթի հետ, որի վնասակարության մասին ավելորդ է խոսելը:

Համակարգչի կամ սմարթֆոնի էկրանի կապույտ լույսի ուղղակի ազդեցությունը մարդու մաշկի վրա նպաստում է կոլագենի եւ էլաստինի քայքայմանը, մեծ թվով ազատ ռադիկալների առաջացմանը, որոնք մաշկի երկրորդային վնասման պատճառ են դառնում:

Եթե Դուք ստիպված չեք աշխատանքի բերումով անընդհատ գաջետներ օգտագործել, ապա դրանցից օգտվել խորհուրդ է տրվում օրական 2 ժամից ոչ ավելի, հակառակ դեպքում՝ պետք է անել հետեւյալը.

Գաջետները 20 րոպե օգտագործելուց հետո, 20 վայրկյանով հայացքը կտրել էկրանից եւ նայել այլ ուղղությամբ: Քնելուց մեկ ժամ առաջ անհրաժեշտ է բացառել գաջետների օգտագործումը: Մաշկը պաշտպանել կօգնեն նաեւ անտիօքսիդանտ պարունակող կոսմետիկ միջոցները:

Պետք է նշել նաեւ, որ HEV-ը խոչընդոտում է մելատոնինի արտադրմանը եւ առաջացնում խնդիրներ քնի հետ: Բացի այդ, գաջետների օգտագործման ժամանակ ակտիվանում է դեմքի միմիկան, ինչը նպաստում է կնճիռների առաջացմանը, իսկ անընդհատ գլուխը դեպի ներքեւ պահելը նպաստում է պարանոցի դիմացի հատվածում կնճիռների ձեւավորմանը:

Նման խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է հետեւել մարմնի դիրքին: Ցանկալի է գաջետ օգտագործել սեղանի շուրջ նստած, մեջքը ուղիղ պահած, իսկ գաջետը՝ սեղանին դրված՝ 45 աստիճան անկյան տակ: 


Աղբյուրը՝ Aif.ru/health