Այսօր շատ հաճախ ենք խոսում բուլեմիայի ու անորեքսիայի մասին: Օրգանիզմի համար հավասարաչափ վտանգավոր են սովն ու շատակերությունը:Այս երկու խնդիրն էլ ակտիվ քննարկում են, դրանց դեմ պայքարելու նոր միջոցներ են փնտրում, սակայն պարզվում է՝ առողջ սննդով չափից ավել տարվելը նույնպես հիվանդություն է: Այն նույնիսկ անվանում ունի` նյարդային օրթորեսքսիա: 
Նյարդային օրթորեքսիան նույնպիսի հիվանդություն է ինչպիսին բուլեմիան ու անորեքսիան են: Այն արտահայտվում է ճիշտ սնվելու անհագ ցանկությամբ:  
 
Իսկ ի՞նչ ասել է թե ճիշտ սնվել.
Ամեն մարդ յուրովի է հասկանում:  Մեկը հետևում է բոլոր խորհուրդներին, որոնք կարդում է ամսագրերում, ինչ-որ մեկը բուսակեր է դառնում, երրորդն էլ որոշում է սնունդը ինքնուրույն արտադրել կամ խանութից գնված սնունդը մանրամասն ուսումնասիրության է ենթարկում: Արդյունքում, մարդը կենտրոնանում է առողջ սնվելու մտքի վրա, դադարում է ադեկվատ պատասխան տալ տեղեկատվությանն ու կարող է մեկուսանալ: Դեռ մի բան էլ օրգանիզմին վնաս է հասցնում, քանի որ չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը:
 
Պարզապես առողջ սննդով տարվելու և օրթորեքսիայի միջև նուրբ սահման է: Մի բան է փորձել ճիշտ աճեցված բանջարեղեն գնել կամ սեփական այգում աճեցնել, այլ բան սննդակարգը սահմանափակել միայն սեփական արտադրության սննդամթերքով ու միայն այդ նպատակով տեղափոխվել ապրելու գյուղ, հրաժարվել սննդից, որովհետև օգտակար են միայն հում գազարն ու կաղամբը: Նշաններից է նաև ագրեսիվ վերաբերմունքը մարդկանց հանդեպ, ովքեր իրենց պատկերացմամբ սխալ են սնվում:
 
Ռիսկի խմբում են արտահայտված տագնապային մարդիկ, պերֆեկցիոնիստները, հիպոխոնդրիայի հակվածություն ունեցող մարդիկ, մարդիկ ովքեր հակված են ինքնավերլուծության ու ունեն ցածր ինքնագնահատական:
 
''Օրթորեքսիա'' կլինիկական ախտորոշում գոյություն չունի, և դժվար է բացատրել, թե ի՞նչ վատ բան կա առողջ սննդով տարվելու մեջ: Սակայն այս մարդիկ հոգեթերապևտի օգնության կարիք ունեն, որովհետև հիմնականում այս խնդրի տակ շրջապատի հետ դժվար փոխհարաբերություններն են, նախկին հոգեբանական տրավմաները: Կարևոր է գտնել պատճառներն ու նեյտրալիզացնել դրանք:
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru