Ամռան տապին շատերն են նախընտրում սառը ցնցուղ ընդունել, բայց արդյո՞ք այն անվնաս է, ինչպես թվում է մեզ:

Շատերը կարծում են, որ շոգ եղանակին սառը ցնցուղն օգնում է օրգանիզմին «հովանալ» եւ թարմանալ, իսկ իրականում օրգանիզմն ի պատասխան սկսում է բարձրացնել մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են մսրածության եւ հարբուխի պատճառ դառնալ ցածր իմունիտետ ունեցող մարդկանց համար:

Սառը ցնցուղի ընդունումը կարող է նաեւ անոթների կտրուկ լայնացում առաջացնել եւ բարձրացնել զարկերակային ճնշումը:

Իհարկե, կապ ունի նաեւ ցնցուղ ընդունող մարդու առողջական վիճակը, տարիքը, ֆիզիկական ակտիվության ցուցանիշը եւ այլն: 

Եթե Դուք ֆիզկապես ուժեղ, ակտիվ երիտասարդ եք, որը չունի քրոնիկ հիվանդություններ, ապա սառը ցնցուղը միայն դրականորեն կազդի Ձեզ վրա: Այլ բան է, երբ մարդն ունի սիրտ-անոթային կամ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, տարիքով մեծ է, վարում է պասիվ կյանք, խմում է, ծխում է եւ ունի թույլ առողջություն: 

Կարդացեք նաեւ՝ Ջրի ո՞ր ջերմաստիճանն է լոգանքի համար օպտիմալ եւ կարելի՞ է լողանալ մարմնի բարձր ջերմության ժամանակ