Յուրաքանչյուր բժշկական հաստատության աշխատանքի ընթացքում տարբեր տեխնիկական խնդիրներից, հոսանքի տատանումներից և շատ այլ խափանումներից կարող են վնասվել կյանքի համար կարևոր, գերզգայուն և թանկարժեք բժշկական սարքավորումները: Հատկապես խոցելի են վիրահատական, վերակենդանացման, ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումները:
Իսկ ինչպե՞ս ապահովել էներգետիկական պաշտպանությունը բժշկական կենտրոններում. մեր զրուցակիցն է «ՐՈՒԹ ԱՅԹԻԷՍՓԻ» ՍՊ ընկերության վաճառքի մասնագետ Դավիթ Խոջայանը:
- Խնդրում եմ հակիրճ ներկայացրեք Ձեր ընկերությունը, դրա գործունեությունը:
- «ՐՈՒԹ ԱՅԹԻԷՍՓԻ» ՍՊ ընկերությունը հիմնադրվելէ 2003թ.-ին: Ընկերությունը մասնագիտացված ծառայություններ է մատուցում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր առաջին և հիմնական արժեքներից մեկն առաջարկվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների որակն է: Դրա մասին է վկայում նաև մեր աշխարհահռչակ և առաջատար գործընկերների ցանկը, որի մեջ մտնում է EMERSON NETWORK POWER (կարճ` ENP) ընկերությունը` իր նորարար տեխնոլոգիաներով անխափան սնուցման աղբյուրների արտադրության, վաճառքի և հետագա սպասարկման ոլորտներում:
- Ի՞նչ են անխափան սնուցման աղբյուրները և ինչի՞ համար են նախատեսված:
- Անգլերեն հապավումն է UPS (Uninterruptible Power Supply), հայերեն` ԱՍԱ (Անխափան Սնուցման Աղբյուր): Այժմյան խոսակցական հայերենում ավելի շատ տարածված է անգլերեն UPS հապավումը, սակայն ես կօգտագործեմ հայերենը, որպեսզի հայերեն տերմինաբանությունը ևս հայտնի դառնա ընթերցողին: UPS/ԱՍԱ սնուցման աղբյուր է, որը էլեկտրական էներգիա է մատակարարում թանկարժեք և զգայուն սարքավորումներին, ինչպիսիք են բժշկական և լաբորատոր սարքավորումները, նույնիսկ եթե անջատվել է հիմնական աղբյուրը`քաղաքային Էլեկտրականցանցը:
- Անխափան սնուցման աղբյուրի քանի՞ տեսակ գոյություն ունի և որտե՞ղ են դրանք կիրառվում:
- Գոյություն ունի ԱՍԱ-ների երեք տեսակ`
1. Պահեստային (Off-Line): EMERSON NETWORK POWER, մոդել` Liebert PSP:Երբ քաղաքային էլեկտրական ցանցի լարումը նորմալ է, ԱՍԱ-ը սնուցում է բեռը (ԱՍԱ-ին միացված սարքավորումները) անմիջականորեն ցանցից` ֆիլտրելով բարձրավոլտ իմպուլսները և էլեկտրամագնիսական խանգարումները: Իսկ երբ այդ ցանցի լարումը դառնում է շատ ցածր, շատ բարձր կամ ամբողջությամբ անջատվում է, ԱՍԱ-ը սնուցում է միացված բեռն իր մարտկոցի միջոցով: Այս ԱՍԱ-ները հանդիպում են 500-650ՎԱ հզորությամբ, ունեն ցածր գին, մոտ 6մվրկ ցանցից դեպի մարտկոցներին սնուցման անցման ժամանակ, չեն կարողանում շտկել ո՛չ լարումն, ո՛չ հաճախականությունը, և ունեն ելքային լարման ոչ սինուսոիդային տեսք: Հիմնականում օգտագործվում են անհատական համակարգիչների սնուցման համար:
2. Գծային-ինտերակտիվ (Line-Interactive): EMERSON NETWORK POWER,մոդել` Liebert PSA, PSI:Այս տեսակի ԱՍԱ-ները նմանօրինակ են նախորդին, սակայն ունեն մի շարք առավելություններ` լարման կարգավորիչ մուտքի վրա և ցանցից դեպի մարտկոցներ սնուցման անցման ավելի փոքր ժամանակ (մոտ 4մվրկ), քանի որ ելքային լարման հետ կատարվում է ինվերտորի համաժամանցում: Բացի այդ, նրանք ունեն ելքային լարման և՛ աստիճանային, և՛ սինուսոիդային տեսք: ԱՍԱ-ները հանդիպում են 500-3000ՎԱ հզորությամբ, ավելի թանկ են քան պահեստային տեսակինները: Հիմնականում օգտագործվում են լարման որակի նկատմամբ ոչ պահանջկոտ անհատական համակարգիչների, մոնիտորների, լոկալ ցանցերի և այլ օֆիսային սարքավորումների սնուցման համար:
3. Կրկնակի կերպափոխման (On-Line): EMERSON NETWORK POWER, Liebert GXT4, NXC, APS, APM, Chloride 80-NET, Trinergy Cube:Չկա ԱՍԱ-ի առավել կատարյալ սխեմա, քան հոսանքի կրկնակի կերպափոխումը, այն ապահովում է ելքային իդեալական ազդանշան: ԱՍԱ-ի աշխատանքի սկզբունքը կայանում է հոսանքի կրկնակի կերպափոխման մեջ` սկզբից փոփոխականը (220Վ) ուղղիչի միջոցով փոխակերպվում է հաստատուն (12Վ)` սնուցելով ԱՍԱ-ի մարտկոցը, այնուհետև ինվերտորի միջոցով փոխակերպվում է մարտկոցից դուրս եկած հաստատուն հոսանքը փոփոխականի: On-Line անգլերենից թարգմանաբար նշանակում է անընդհատ միացված: Քանի որ բեռը սնվում է անընդհատ մատկոցից, ուստի փոխանջատման ժամանակը հավասար է 0-ի: Այս ԱՍԱ-ները զուգահեռ միացման հնարավորություն ունեն:Շտկում է և՛ լարումը, և՛ հաճախականությունը: Հզորությունները սկսում են 700ՎԱ-ից և կարող են հասնել մինչև մի քանի ՄՎտ, իսկ նրանց զուգահեռ միացման շնորհիվ ավելի մեծ հզորությունների:Ելքային լարումներն ունեն սինուսոիդային տեսք: Այս ԱՍԱ-ները թույլ են տալիս աշխատել լարման նկատմամբ զգայուն սարքավորումների հետ, ինչպիսիք են ցանցային համակարգերը` բժշկական թանկարժեք սարքավորումները սնուցելու համար:
- Որո՞նք են On-line ԱՍԱ-ների կարևոր հատկանիշները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել սարքը ընտրելիս:
- Հատկանիշները շատ են, սակայն ես կառանձնացնեմ 6 ամենակարևորները բժշկական ոլորտի համար.
1. ՕԳԳ: EMERSON NETWORK POWER-ի ԱՍԱ-ների ՕԳԳ-ն կարող է հասնել մինչև 98%, իսկ էկոնոմ ռեժիմի դեպքում մինչև 99%:Այդպիսի բարձր էֆեկտիվության հասնելուն հնարավորություն է տալիս կրկնակի փոխակերպման IGBT(insulated-gate bipolar transistor),մեկուսացված փականով երկբևեռ տրանզիստորներով տեխնոլոգիան:
3. Էներգախնայողություն: Էներգախնայողությունը որոշիչ դեր է խաղում ԱՍԱ-ներ գնային գնահատման մեջ, ինչը շատ կարևոր է և արդիական:Այսինքն նախապատվությունը տալով բարձր ՕԳԳ ունեցող ԱՍԱ-ներին, դուք որոշակի ժամանակահատվածում կտնտեսեք մեծ գումար ի շնորհիվ էներգիայի խնայողության: Քանի որ էլեկտրաէներգիայի կորուստները կլինեն մինիմալ, այն չի վերածվի ջերմային էներգիայի և անհրաժեշտություն չիլինի ԱՍԱ-ի հովացման համար տեղադրել հզոր կոնդիցիոներ:
4. Մարտկոցներ: Մարտկոցների որակից, տեխնոլոգիայի տեսակից և հզորությունից է կախված սնուցման ենթակա սարքի աշխատանքի տևողությունը ԱՍԱ-ի ինքնաբավ (ինքնուրույն, քաղաքային ցանցի բացակայության դեպքում) աշխատանքի տևողությունը:
ENP-ի ԱՍԱ-ների մարտկոցների փոխարինման գործարանային խորհուրդ տրվող ժամկետը ավելի քան 10 տարի է (ՀՀ-ում եղել են դեպքեր, որ կյանքի տևողությունը անցել է 20 տարին), այն դեպքում երբ մրցակից համաշխարհային բրենդների մարտկոցների այդ ժամկետը չի գերազանցում 5 տարին, իսկ չինական արտադրողներինը` 2 տարին:ENP-ի նոր, Փականով կառավարվող Կապարաթթվային մարտկոցներով (անգլ.` VRLA - Valve Regulated Lead Acid), տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել բարձր արդյունքների` ապահովելով մատչելիություն, ավտոնոմ աշխատանքի ավելի երկար ժամանակ և ընդհանուր կյանքի երկարատևություն:
5. Հոսանքի կտրուկ աճի ապահովություն / Գերբեռնում: Շատ կարևոր պարամետր ԱՍԱ-ի ընտրության համար: Որոշ սարքավորումներ, ինչպիսիք են, օրինակ` ուլտրաձայնային, ռենտգեն ապարատները, ԿՏ, ՄՌՏ և այլն, միացման ժամանակ կամ որոշ աշխատանքային պրոցես սկսելու ժամանակ կարճ ժամանակով կարող են գերբեռնել ԱՍԱ-ն: Եթե ԱՍԱ-ն սխալ է ընտրված կամ անորակ է, ապա այն չի կարող ապահովել բեռի աշխատանքը: ENP-ի որոշ մոդելների ունեն մինչև 1000% գերբեռնման հնարավորություն:
6. Ելքային ազդանշանի որակ: Հոսանքի որակի նկատմամբ զգայուն սարքերը, ինչպիսին են, օրինակ՝ բժշկական սարքավորումները, պահանջում են որակյալ, մաքուր սինուսոիդային ազդանշան: Անբարեխիղճ արտադրողների անորակ ԱՍԱ-ները ունեն ելքային ապրոքսիմացված սինուսոիդային ազդանշան, որը, սնուցելով զգայուն սարքավորումները, մեծապես կվնասի վերջիններին:
ENP-ի ԱՍԱ-ների ելքային լարումներն ունեն բարձր որակի մաքուր սինուսոիդային տեսք: Այս ԱՍԱ-ները թույլ են տալիս աշխատել լարման նկատմամբ զգայուն սարքավորումների հետ, ինչպիսիք են ցանցային համակարգերը, բժշկական թանկարժեք սարքավորումները, իսկ որոշ հատուկ ԱՍԱ-ների դասեր ստեղծված են կենսաապահովման սարքերը սնուցելու համար:
- Բժշկական ո՞ր ոլորտներում է անհրաժեշտ կիրառել ԱՍԱ-ները:
- Առաջին հերթին վիրահատական սենյակներում` ներառյալ կենսաապահովման, ռենտգենոսկոպիկ, ուլտրաձայնային, լուսավորության վիրահատական էլեկտրական սարքավորումները, լիտոտրիպտերները և այլն:
- Երկրորդ, ռեանիմացիոն/վերակենդանացման պալատներում` հիվանդների կենսաապահովման մոնիտորները, կենտրոնական մոնիտորները, թթվածնի գեներատորները, կլինիկական-բիոքիմիական էքսպրես լաբորատորիաները և այլն:
- Երրորդ, դիագնոստիկ/ախտորոշման ռադիոլոգիական բաժանմունքի սարքավորումներում, որոնց մեջ են մտնում ուլտրաձայնային և ռենտգեն սարքերը, դենսիտոմետրերը, կոմպյուտերային տոմոգրաֆները (ԿՏ, CT), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆները (ՄՌՏ, MRI), պոզիտրոնա-Էմիսիոնային տոմոգրաֆները (ՊԷՏ, PET) և այլն:
- Չորրորդ, IVD լաբորատորիաներում, որոնց մեջ են մտնում հեմատոլոգիական, բիոքիմիական, ԷՆԱ, արյան գազերի, իմունոլոգիական և այլ անալիզատորները և հարակից սարքավորումները:
- Հինգերորդ, բժշկական կենտրոնի սերվերներում` PACS համակարգով, որոնք հանդիսանում են ծրագրային-ապարատային լուծում, որը թույլ է տալիս կազմակերպել բուժման համակարգ բոլոր մասնակիցների(բժիշկների, բուժանձնակազմի) համար միասնական ինֆորմացիոնտարածություն ախտորոշման տվյալների փոխանակման համար:
- Ձեր վերջին խոսքը և խորհուրդը:
- Հայաստանյան գնորդները չպետք է իրենց թույլ տան գնել ցածրորակ սարքավորումներ: Պետք է լինել առավել հեռատես և ձեռք բերել որակյալ, թեկուզ համեմատաբար բարձր գնով, բայց անհամեմատ երկար շահագործման ժամկետ ունեցող սարքեր: Զգայուն, թանկարժեք, կյանքի համար կարևոր սարքավորումներին ՉԻ ԿԱՐԵԼԻ միացնել անորակ ԱՍԱ-ներ. դրանք ավելի շատ վնաս կհասցնեն, քան որևէ օգուտ կտան:
Խորհրդատվության համար կարող եք դիմել «ՐՈՒԹ ԱՅԹԻԷՍՓԻ» ընկերություն այցելելով, զանգահարելով և գրելով`
Հասցե` Հալաբյան փող., 33 շենք,
Հեռ.` +374 10 38 00 83,
Բջջ.` +374 91 242 242
Էլ. Հասցե` [email protected]
Կայք` www.root.am
Աղբյուրը՝ Doctors.am
30 մայիսի, 2016թ.