"Մարդ" հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։


Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։


Քանի որ գիտակցությունը, խոսքը, միտքը մարդը չի ժառանգում, այլ ձեռք է բերում կյանքի ընթացքում կրթության ու դաստիարակության շնորհիվ, ապա օգտագործում ենք "անհատ" (ինդիվիդ) հասկացությունը։ Դա բացատրվում է նրանով, որ անձնավորություն չի ծնվում, անձնավորություն դառնալու սկզբնափուլ կա, որն ունի այդպիսին դառնալու միայն կենսահոգեբանական նախադրյալներ, և եթե պայմաններ ստեղծվեն, ծնված մարդը անձի չի վերաճի։
Այսինքն "անհատը" կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը։


Անհատը իր հետ բերում է անձնավորություն դառնալու բոլոր նախադրյալները, բայց եթե նա չապրի սոցիալական միջավայրում, ապա այդպես էլ նա անձ-մարդ չի դառնա։

Հիշեք հանրահայտ "Մաուգլի"-ի օրինակը։ Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ ծնվում են որպես անհատ, այսինքն՝ կենդանի օրգանիզմ, որն ընդունակ է անձ դառնալու։ Ի դեպ կենդանական աշխարհում ամենաանօգնական էակը մարդն է:



Միակ հոգեբանական պայմանը, որը մարդուն պետք է կանգնեցնի անձ դառնալու ուղու վրա, մեծահասակների փորձին, հասարակական-պատմական փորձին տիրապետելն է: