Ադապտացիան մարդու ակտիվ հարմարումն է միջավայրին:Այս գործընթացում կարևոր դեր ունի անձի կայունությունը: Այդ կայունության մեջ, որը ենթադրում է մարդու պաշտպանական մեխանիզմը ադապտացիայի մեջ մտնում են` ինտելեկտուալ մակարդակը, հոգեկան գործընթացի որակը, հուզականությունը, հոգեկան վիճակների հավասարակշռությունը:

Սոցիալ-հոգեբանական ադապտացիայի տեսակներից են`

1.    Արմատական ադապտացիա- անձի կողմից միջավայրի վերափոխման միջոցով ինքնաիրացումը:

2.    Գերադապտացիա -  ենթադրում է մի գործընթաց, երբ մարդը շատ մեծ ձեռքբերումներ ունի` գիտելիք, մարդկային արժանիքներ,կարող է ազդել հասարակության վրա, որ ինքն ինքնաիրացվել է:

3.    Ներդաշնակ ադապտացիա -  սա անձի ինքնաիրացումն է հասարակության պահանջին համահունչ:

4.    Հարմարում (կոնֆորմիստ)- հարմարումն է անհատականության վրա ճնշող պայմաններում, երբ մարդը ոչինչ չի անում ճնշումը վերացնելու համար:

5.    Շեղվող ադապտացիա -  այն անձի հարմարումն է սոցիալական  միջավայրին, նրա պահանջների կամ նորմերի շրջանակներից դուրս գալու միջոցով:

6.    Սոցիալական հոգեբանական գերադապտացիա -  սա ինքնաիրացման և հարմարման բթացված վիճակ է:

Դեզադապտիվ կամ անհարմարողական վարքի հիմաքում ընկած են ներանձնային կոնֆլիկտները:
Դեպրեսիայի դեպքում անձը ապակողմնորոշվում է սոցիալական միջավայրում, քանի որ չի կարող փոխել իր վրա սթրեսային ներգործություն ունեցող միջավայրը, ստիպված է լինում գործի դնել պաշտպանական մեխանիզմները: Միջավայրի հետ մտնում է գոյատևման պայքարի մեջ:

Համարժեք ադապտացիայի չափանիշներն են`

 

1.    Ինքնադաստաիարակությունը -  ինքն իրեն որպես անձի գնահատումը, ինքնավերահսկողությունը` օրենքի, կարգի նկատմամբ հարգանքը:

2.    Նպատակաուղղվածությունը -  հասարակայնորեն ընդդունելի կարգավիճակի ձգտումը:

3.    Ինքնահսկողությունը - իրատեսական խնդիրներ դնելու ունակությունը:

4.    Կայունություն - հոգեկան վիճակների կարգավորում, խուսափում իմպուլսիվ վարքից:

5.    Իրավունքի նորմերի հետ նույնադրում:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am