Անձի ակտիվության աղբյուրը նրա պահանջմունքներն են: Պահանջմունքը անձի այնպիսի վիճակ է, որը արտահայտտում է նրա կախվածությունը գոյութայն կոնկրետ պայմաններից և հանդես գալիս որպես անձի ակտիվույան աղբյուր:

 


Հենց այստեղից էլ ի հայտ է գալիս մարդու և կենդանու վարքի ակտիվության ձևերի տարբերությունը:


Պահանջմունքները լինում են նյութական և հոգևոր:
Նյութականում ի հայտ է գալիս մարդու կախվածությունը նյութական, մշակութային առարկաներից:
Հոգևոր պահանջմունքը  արտահայտում է հոգևոր մշակույթը յուրացնելու պահանջմունքը:
Մարդն իր մտքերը, հույզերը, ապրումները կիսելու, լրագրերը, ամսագրերը կարդալու, ներկայացումները, ֆիլմերը դիտելու, երաշժտություն լսելու պահանջ է զգում:

 

Պետք է առանձնացնել այսպիսի պահանջմունքները:

 


Հետաքրքրություն- ասելով պետք է հասկանալ մարդու այնպիսի վերաբերմունքը օբյեկտիվ իրականության առարկաների նկատմամբ, որը արտահայտում է դրանց ճանաչելու և վերափոխելու ձգտման մեջ:

 


Համոզմունքներ-Մենք բարոյական պատկերացումներ ունենք մեզ վրա դրված արարքների որոշակի պարտականությունների նկատմամբ: Հենց այդ պատկերացումներն էլ համոզմունքներն են, որոնք կարգավորում են մարդու վարքը, մտքերը, գաղափարները, սկզբունքները:

 


Ձգտումներ- Անձի գործունեության դրդապատճառ, որի կառուցվածքի մեջ են մտնում  հստակորեն գիտակցվող նպատակը և նրա ձեռք բերմանը ուղղված կամային ջանքերը:

 


Կրքեր- Անհաղթահարելի ուժով օժտված պահանջներ, որոնք երկար ժամանակի ընթացքում անփոփոխ կերպով որոշում են մարդու մտքերի արարքների ուղղությունը:

 


Իդեալներ- Որպես անձի կողմից վարքի ընդունված օրինակ նմանվելու և հետևելու պահանջմունք:

 


Բոլոր վերը նշված պահանջմունքները բնութագրվում են իրենց գիտակցվածությամբ, այսինքն մարդը, որի մոտ ծագում է դրանք իրեն հաշիվ է տալիս այս մասին, թե ինչն է նրան մղում դրան: