11 ամսական երեխայի սննդակարգի առանձնահատկություններից է այն, որ  կերակուրներում չպետ է լինեն համեմունքներ, նաև չպետք է կիրառվեն քաղցրավենիքներ, յուղալի, տապակած, ինչպես նաև ալերգիկ կիսաֆաբրիկատներ:

11 ամսական երեխայի սննդացանկը բավականին բազմազան է.

  • Մսով և ձկնով կերակուրներ` պատրաստված շոգեխաշման եղանակով
  • Մրգային և բանջարեղենային ապուրներ, թարմ հյութեր
  • Թարմ բանջարեղեններից աղցաններ` համեմված բուսական յուղով, թթվասերով կամ բնական յոգուրտով
  • Կաթնաշոռ
  • Բանջարեղենային սուպեր:


Կերակրման հաճախականությունը նվազում է մինչև օրական չորս անգամ, երեխան հաճախ ինքն է հրաժարվում հինգերորդ անգամվա կերակուրից: Սակայն ամեն դեպքում երեկոյան մանկիկին կարելի է առաջարկել կաթ կամ մանկական կեֆիր:
Եթե հետևեք վերը նշված սնման առանձնահատկություններին, փոքրիկը կլինի կուշտ և առողջ:


impoqrik.am