Բժիշկները հայտնաբերել են սրտի բուժման արտասովոր միջոց:  Նրանք վերցնում են սրտի կաթված տարած մարդկանց ճարպային բջիջները, և հետո՝ դրանք օգտագործում սրտի վիրահատության ընթացքում:  Սա նվազեցնում է կրկնվող բարդությունների ռիսկը, գրում է The Daily Mail պարբերականը:

Հայտնի է, որ ճարպային հյուսվածքը հարուստ է ցողունային բջիջներով: Դրանք դուրս բերելու և անմիջապես սրտում ներդնելու դեպքում կարելի է զգալիորեն բարելավել հիվանդի վիճակը:  Սովորաբար սրտի բաց վիրահատության ժամանակ բժիշկները հեռացնում և նետում են եղած ճարպային հյուսվածքը: Սակայն մասնագետները կարծում են, որ այն դեռ կարող է պետք գալ: Ցողունային բջիջների ներդնումը կարելի է կատարել միանգամից քանի դեռ հիվանդը գտնվում է վիրահատական սեղանի վրա:

Մասնագետները կատարել են փորձ՝ սրտի վիրահատության ժամանակ 24  հիվանդներից հավաքելով ճարպային հյուսվածքի նմուշներ: Ամբողջ մանիպուլյացիայի վրա ծախսվել է մի քանի ժամ:  Այնուհետև հյուսվածքը և ֆիզ. լուծույթը մտցրել են սրտի անբավարարություն ունեցող 13 առնետների սրտի մեջ: Ապացուցվել է, որ ցողունային բջիջները բարելավել են սրտի աշխատանքը, նվազեցրել  միոկարդի ինֆարկտի ծավալը, նպաստել անոթների ռեգեներացիային: Առայժմ կենդանիների դիտարկումը սահմանափակվում է վեց շաբաթով: Սակայն ապագայում դիտարկման ժամանակահատվածը կերկարաձգվի: Հետագայում ամբողջ պրոցեդուրան կարող է ավելի արագ ընթանալ: Կարևորն այն է, որ հիվանդի հյուսվածքների օգտագործումը հնարավորություն է տալիս խուսափել մերժումից:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru