Ավստրալացի վիրաբույժներին հաջողվել է կատարել  ''մահացած'' սրտի տրանսպլանտացիա: Սրտի դոնորների քանակը նախկինում խիստ սահմանափակ էր, քանի որ օրգանը կարող էր վերցվել միայն գլխուղեղային մահով պացիենտներից, ում սիրտը դեռ բաբախում էր: Սակայն վիրաբույժների թիմը Սիդնեյից հայտարարեց, որ իրենց հաջողվել է կատարել օրգանի երեք տրանսպլանտացիա դոնորական սրտերով, որոնք դադարել են բաբախել վիրահատությունը սկսելուց 20 րոպե առաջ: Վիրահատված երկու պացիենտն արդեն վերականգնվել են, երրորդը դեռ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Դոնոր սրտերը պահպանվում են շարժական կոնտեյներում, որը կոչվում է ''սիրտ տուփի մեջ'': Կոնտեյները լցվում է հատուկ հեղուկով: Սիրտն այնուհետև միացվում է ստերիլ շրջանառության համակարգի, որտեղ դոնորի արյունն է, և շարունակում է բաբախել:Դոնորական սրտերից յուրքանչյուրը այս սարքում գտնվում է 4 ժամ: Կախված նրանից թե ինչպես է աշխատու սիրտը սարքին միացված ժամանակահատվածում բժիշկները կարող են որոշել` արդյո՞ք այն կաշխատի տրանսպլանտացիայից հետո: Հետազոտողների թիմի պնդմամբ՝ այս մեթոդը կարող է 30%-ով ավելի մարդկանց կյանքեր փրկել` լայնացնելով համապատասխան դոնորների շրջանակը:

 

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Theguardian.com