Վիժումների մեծ մասը “բաժին է ընկնում” հղիության առաջին 13 շաբաթներին։ Գոյություն ունեն վիժման մի քանի տեսակներ, յուրաքանչյուրն ունի իր ուրույն բուժումը։

Վիժման պատճառները

Հղիության առաջին եռամսյակում վիժման պատճառ կարող է հանդիսանալ քրոմոսոմային անոմալիան, երբ պտուղի մոտ քրոմոսոմային կազմը լիարժեք չէ։ Որպես այլ պատճառներ կարող են հանդիսանալ հետևյալները` հորմոնալ խնդիրները, ինֆեկցիոն իիվանդությունները, հղի կնոջ առողջական վիճակը, ծխելն ու թմրանյութերից կախվածությունը, վատ սնունդը, կոֆեինի չարաշահումը և այլն, ձվաբջջի ոչ ճիշտ ներդրումը արգանդում, մոր տարիքը (երբեմն վիժման պատճառ են համարում սեռական կյանքը, ծանր ֆիզիկական աշխատանքը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը)

Վիժման նշանները

-Տանելի կամ անտանելի ցավ ողնաշարի գոտկատեղային հատվածում (սովորաբար դաշտանի կծկումային ցավերից ավելի ուժեղ)
քաշի անկում
-Սպիտակա-վարդագույն արտադրության ի հայտ գալը
-Իրական կծկումներ (բավական ցավոտ` 5-20 րոպե տևողությամբ)
-Կղանքի հաճախացումը
-Շագանակագույն կամ վառ կարմիր արյունային արտադրություն, որը հաճախ ուղեկցվում է ցավերով (հղի կանանց 20-30%-ը հիմնականում հղիության առաջին շաբաթներում ունենում են արյունային արտադրություն, սակայն նրանցից 50%-ի մոտ հղիությունը նորմալ ընթացք է ունենում)
-Հեշտոցից թանձր նյութի (կտորների տեսքով) արտանկում
-Սրտխառնոց
-Հղիության նշանների անհետացում կամ կրծքի զգայունության կորուստ

Վիժման տեսակները

Վիժումը բավական երկար գործընթաց է։ Գոյություն ունի վիժման մի քանի փուլ և տեսակ։

Վիժման վտանգ – հղիության առաջին շաբաթներում արգանդային արյունահոսություն, որն ուղեկցվում է կծկողական ցավերով կամ ողնաշարի գոտկամասի ցավերով։ Արգանդի վզիկը փակ է մնում։

Անխուսափելի կամ ոչ լրիվ վիժումցավ փորի կամ ողնաշարի ներքին հատվածի շրջանում, որն ուղեկցվում է արյունահոսությամբ ու արգանդի վզիկի բացմամբ։ Վիժումն անխուսափելի են համարում, եթե նկատվում է արգանդի վզիկի լայնացում ու/կամ պտղապարկի պատռվածք։ Արյունահոսությունն ու կծկանքային ցավերը կարող են շարունակվել, եթե վիժումը լրիվ չէ։

Ամբողջական վիժումՎիժումն համարում են ամբողջական, եթե էմբրիոնը (դեռևս չձևավորված պտուղ կամ պտղաձու) արգանդից դուրս է եկել։ Այս դեպքում արյունահոսությունը շուտ է դադարում, նրա հետ դադարում են նաև կծկանքներն ու ցավը։

Չկայացած վիժում – շատ կանայք վիժում են, չկասկածելով անգամ այդ մասին։ Այս ժամանակ տեղի է ունենում էմբրիոնի ներարգանդային մահ, սակայն այն շարունակում է մնալ արգանդում։ Սրա պատճառներն անհայտ են։ Այսպիսի վիժման նշաններն են` հղիության նշանների բացակայություն, պտղի սրտի բաբախի բացակայություն (բացահայտվում է ՈւՁՀ-ի միջոցով)

Կրկնվող վիժում – Այս դեպքում տեղի է ունենում 3 և ավել վիժում` հղիության առաջին եռամսյակում։

Անէմբրիոնիա – պտղի բացակայություն։ Բեղմնավորված ձվաբջիջը հաստատվում է արգանդում, սակայն պտուղ չի ձևավորվում։

Արտաարգանդային հղիություն – Բեղմնավորված ձվաբջիջը հաստատվում է ոչ թե արգանդում, այլ ուրիշ տեղ, հիմնականում արգանդափողերում։ Այդ դեպքում անհրաժեշտ է անմիջապես բժշկական միջամտությամբ դադարեցնել ձվաբջջի հետագա զարգացումը։ Արտաարգանդային հղիության շարունակումը կարող է հանգեցնել վատթարագույն հետևանքների, ընդհուպ մինչև կնոջ մահը։

Խորիոնադենոմա – բեղմնավորման ընթացքում գենետիկ սխալի արդյունք, որը բերում է արգանդում անոմալ մարմնի առաջացման։ Սա հազվադեպ է ուղեկցվում արգանդում էմբրիոնի առաջացմամբ, սակայն ունի հղիության բոլոր նշանները, այդ թվում դաշտանի ուշացում, հղիության թեսթի դրական արդյունք, ուժեղ սրտխառնոց։

Վիժման բուժումը

Հղիության վիժման (մինչ վիժելը և վիժելուց հետո) բուժումը նպատակաուղղված է արյունահոսության դադարեցմանը և ինֆեկցիաներից զերծ պահելուն։ Ինչքան փոքր է հղիությունն, այնքան վիժման ընթացքում բժշկական միջամտության կարիք չի առաջանում։ Եթե կնոջ օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում արտամղել մեռած էմբրիոնը, ապա կնոջը նշանակում են լայնացման և արտամղման պրոցեդուրաներ, որից հետո արյունահոսությունը դադարեցնելու նպատակով նշանակվում են դեղամիջոցներ։

Հնարավոր է արդյոք “ապահովագրվել” վիժումներից

Քանի որ վիժումները հիմնակում քրոմոսոմային անոմալիաների հետևանք են, ապա այդ խնդիրն անլուծելի է։ Սակայն կարելի է որոշ առումով խուսափել վիժումներից ինչպես մինչ հղիության, անպես էլ հղիության ընթացքում`

Մինչ հղիությունը`

-Կանոնավոր զբաղվել սպորտով
-Հետևել առողջ սննդակարգին
-Խուսափել սթրեսներից
-Պահպանել մարմնի զանգվածը նորմայի սահմաններում
-Չծխել

Հղիության մասին իմանալուց հետո`

-Խուսափել փորի վրա ծանրաբեռնվածությունից
-Չծխել և խուսափել պասիվ ծխելուց
-Հրաժարվել ալկոհոլից
-Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ
-Սահմանափակել կամ ընդհանրապես հրաժարվել կոֆեինից
-Խուսափել վտանգավոր մթնոլորտից, օրինակ ռադիացիայից, ինֆեկցիոն հիվանդների հետ շփվելուց, ռենտգենյան ճառագայթներից և այլն

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am