Եթե ձեր աչքերը անընդհատ հիվանդ են և արցունքակալում են, հնարավոր է՝ ձեր օրգանիգմում պակասել է В2 վիտամինը (ռիբոֆլավինը): Այդ վիտամինի ամենօրյա    պահանջը օրգանիգմի համար 1,2-3 մգ է:    Այդ վիտամինի հանդեպ պահանջը մեծանում է, եթե ձեր սննդի մեջ շատ են ճարպերը, ինչպես նաև դժբախա դեպքերից, վնասվածքներ ու վերքեր ստանալուց, վիրահատությունից հետո:       
       
Մեծ քանակությամբ ռիբոֆլավին են պարունակում թռչնամիսը, թարմ կաթը, կաթնաշոռը, գարեջրի խմորիչը, սկումբրիան, սիսեռը: Ամեն օր կես փտր կաթ խմելով, թեփի հացով ու կարագ-պանրով բուտերբրոդ ուտելով՝ դուք կլրացնեք այդ վիտամինի օրական չափաբաժինը:   
       
Այտուցված կոպեր   
       
Եթե արթնանալիս հայտնաբերում եք, որ կոպերն այտուցվել են, լվացվեք հատուկ սնուցող կամ բոաական լուծամզվածք պարունսւկող և սառեցնող հատկությամբ օժտված գելով: Դրանով ուղղակի թրջեք վերևի և ներքևի կոպերը, թողեք մի քանի րոպե չորանան: Դրանից հետո արդեն կարող եք աչքերը գրիմ անել: Գելը յոդային շերտ չի առաջացնում, ոատի այն կարող եք օգտագործել անգամ կոնտակտային լինզաներ կրելու դեպքում:   
       
Կոպերի այտուցվածության դեպքում օգտակար են սառեցված թեյի ծրարները: Դրանք պետք է տաք ջրով եփել և դնել սառնարանը մինչև լավ սառչելը: Դնել կոպերին և թողնել մի քանի րոպե:   
       
Հրաշքներ են գործում հատուկ "սառցե" դիմակները (կարելի է ձեռք բերել դեղատներից): Պլսատիկսւկան զանգվածից պատրաստվսւծ այդ դիմակների մեջ հատուկ գել է    լցված: Դիմակները պետք է պահել սառնարանում: Անհրաժեշտության դեպքում,հանելով սսւռնարանից, մի քանի րոպե դրեք փակ աչքերին:   
       
Եթե ուզում եք ավելի էժան միջոցներով պայքարել այտուցների դեմ,    դեղատներից ձեռք բերեք փոքրիկներին ատամ հանելու ժամանակ տրվող ռետինե օղակ, դրեք այն սառնարանը, այնուհետև՝ աչքերին:Արդյունքը կլինի նույնը, ինչ "սառցե" դիմակ դնելու դեպքում:

 

Աղբյուրը` doctors.am