Վիրուսային և բակտերիալ ծագման աղիքային վարակների հիվանդացության համեմատական վերլուծություն

Ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրի քաղաքում դիտվում է աղիքային վարակների բարձր հիվանդացություն: Ելնելով դրանից, որպես վարակիչ հիվանդությունների բնութագիր ներկայացվում են աղիքային խմբի վարակները: Վերջին 10 տարիների հիվանդացության վերլուծությունը ցույց է տվել, որ վարակիչ հիվանդությունների մեջ աղիքային վարակները կազմում են 53.5%: Աղիքային վարակների մեջ են մտնում որովայնային տիֆը, Ա և Բ պարատիֆերը, սալմոնելոզները, բակտերիալ դիզենտերիան, հայտնի և անհայտ էթիոլոգիաների սուր աղիքային վարակները (ՍԱՎ), վիրուսային Ա հեպատիտը (ՎՀԱ), ռոտովիրուսային գաստրոէնտերոկոլիտները (ՌՎԳԷԿ) և այլն:

 

 



1994-1999թթ. յուրաքանչյուր տարի գրանցվել է աղիքային վարակների 448 դեպք՝ ինտենսիվ ցուցանիշը՝ 225,8 (100.000 բնակչի համար): Ընդհանուր աղիքային խմբում I տեղը գրավում է ՎՀԱ-ն, II-ը անհայտ ԷԿ-երը, III-IV տեղերը շիգելոզները և սալմոնելոզները, V տեղում՝ հայտնի ԷԿ- երը (աղ. 1):

 

 

Համեմատելու համար վերցվել է հաջորդ հնգամյակը: 1999-2003թթ.-ին ամեն տարի արձանագրվել է 343 հիվանդացման դեպք, ինտենսիվ ցուցանիշը՝ 183.7: Նախորդ հնգամյակի համեմատությամբ ավելացել են անհայտ ԷԿ-երի քանակը՝ շիգելոզների և ՎՀԱ՚-ի տեսակարար կշռի հաշվին, դառնալով 29.4ից 49.8%: Նկատվել է աճ 1,7 անգամ, ինչը վկայում է ախտորոշման անբավարար գործընթացի մասին: Ընդհանուր առմամբ աղիքային վարակների քանակը 1994-ից 2003թ. նվազել է 0.8 անգամ: Սուր աղիքային վարակներով հիվանդների 59,1-60,7%-ը կազմում են 0-14տ. երեխաները (գրաֆ. 1):

 


 

Լաբորատոր քննությամբ չհաստատված աղիքային վարակները կազմում են ընդհանուր աղիքային խմբի 54.6-58.0%-ը: Շիգելոզների տեսակարար կշիռը ընդհանուր աղիքային խմբում կազմում է 20.8-24.6% (գրաֆ. 2):



Գյումրիում չի արձանագրվել կոնդիլոբակտերիոզներ, էշերիխիոզներ, ռոտովիրուսային էթիոլոգիայի սուր աղիքային վարակներ: Սուր աղիքային վարակների շարքում բարձր է բակտերիալ դիզենտերիայի ինտենսիվ ցուցանիշը՝ 45.5 (100.000 բնակչի համար), վերջին տարիներին այն նույնիսկ գերազանցել է միջին հանրապետականը (42.3):

 

 

Վերջին տարիներին Գյումրի քաղաքում աղիքային վարակների համաճարակաբանության մեջ նկատվել է սալմոնելոզային հիվանդացության նվազում՝ 1994-2003թթ.-ին գրանցվել է. 33.1; 27.0; 20.8; 14.1; 16.5; 17; 11.8; 15.2; 15.9; 7.8 (100.000 բնակչի համար, աղյ. 2):

 


 

Հիվանդներից միկրոբների արտազատման պատկերը սալմոնելոզի դեպքում ընդլայնվել է, իսկ արտաքին միջավայրից՝ նվազել: Salm. Enteritidis-ի արտազատումը նույնպես նվազել է, հասնելով 72%-ից 63%-ի: Ամբողջ շիգելոզների մեջ ֆլեքսների տեսակարար կշիռը նախորդ հնգամյակի համեմատությամբ ավելացել է՝ հիվանդացությունը մեծերի մոտ կազմելով 9,38-70,5: Վերջին 20 տարիների դինամիկայում սուր աղիքային վարակների և դիզենտերիայի միջև կորելացիայի գործակիցը կազմում է 1.6(0.55, որը վկայում է շիգելաների էթիոլոգիական առաջատար դերի մասին՝ ընդհանուր աղիքային վարակների խմբում (աղյ. 3): Էթիոլոգիական կառուցվացքում շիգելաների մեջ գերակշռում են ֆլեքսները: Բակտերիալ դիզենտերիայի մանրէաբանորեն հաստատված դեպքերի ընդհանուր թվում ֆլեքսներ տեսակի շիգելաների տեսակարար կշիռը կազմում է 81.2%, իսկ Զոննաեինը՝ 18.8% (գրաֆ. 3):

 


 

Շիգելոզների մեծ թվով հիվանդացությունը ֆլեքսների գերակշռմամբ կապված է խմելու ջրի որակի վատացման հետ: Խմելու ջրի հիգիենիկ պահանջները չբավարարող հետազոտությունների մասնաբաժինը կազմում է 2.59%:

 

Ինչպես հայտնի է, սուր աղիքային վարակները չեն ղեկավարվում յուրահատուկ միջոցներով, հիվանդացության փոփոխությունը կատարվում է համաճարակային պրոցեսի պարբերական դինամիկայի արդյունքում, բացի դրանից, դրանք կախված են սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխությունից: Հաճախ ՎՀԱ-ի հիվանդացությունը ցուցաբերում է բնական համաճարակային պրոցեսի պարբերական դինամիկա:

 

Ձեռնարկվել են փորձեր հայտնաբերելու համար այն գործոնները, որոնք ազդում են աղիքային խմբի վարակների համաճարակաբանության վրա:

 

Երկրաշարժից հետո և ընդհանրապես վերջին 5 տարիների ընթացքում փոխվել է սննդամթերքի մատակարարումը քաղաքում: Գյումրի քաղաքի պանրագործարանը և Ախուրյանի կաթի գործարանը վաղուց դադարել են քաղաքը կաթ-կաթնամթերք մատակարարող միակ մոնոպոլիստը լինելուց, քանի որ թվով 2՝ Աթոյան և ընկերներ, Յուղ-կաթ կաթ-կաթնամթերքի գործարաններից, Շիրակի մարզի 3 խոշոր գործարաններից (Ախուրյանի Վիկտորիա, Ազատանի Իգիթ, Մուսաելյանի պանրագործարան), այլ մարզերի թվով 6 տարբեր տարածքներից մատակարարվում է կաթ-կաթնամթերք: Բացի այդ, այլ շրջաններից նույնպես առաքվում է քիչ քանակությամբ անհայտ անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված կաթնամթերք, որը վաճառվում է շուկայում, քաղաքի փողոցներում ու խանութներում: Ընդլայնվել է քաղաքում հասարակական սննդի ցանցը, որի կետերի թիվը հասել է 40-ից 65-ի: Քաղաքային շուկաների քանակը 1-ից հասել է 3-ի:

 

Փոխվել է բնակչության սննդակարգը որակական տեսակետից՝ առանձին սննդային արժեք ունեցող մթերքների օգտագործումը զգալի նվազել է: Սննդակարգում գերազանցում է ածխաջրային սնունդը, անբավարար և ոչ բալանսավորված է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քանակը՝ չպարունակելով օրգանիզմի համար այնքան կարևոր վիտամիններ, ամինաթթուներ և բազմաչհագեցած ճարպաթթուներ:

 

Վատացել է խմելու ջրի որակը՝ջրագծերի և կոյուղագծերի մաշվածության պատճառով (63 և 49%): Ջրի մանրէաբանական ցուցանիշը մեծացել է (0.83–8.34%):

 

Շիգելոզներից ֆլեքսների և խմելու ջրի ոչ ստանդարդ նմուշների տեսակարար կշռի միջև կորելացիայի գործակիցը կազմում՝ 0.54(0.14: Պարզվել է, որ հիվանդացության ցուցանիշի կախվածությունը ջրի որակից ուղիղ համեմատական ուժեղ կապի մեջ է:
Հիվանդացության փոփոխությունը կախված է լաբորատոր ախտորոշման վատացումից, ֆինանսական դժվարություններից, աշխատանքների վատ կազմակերպումից և այլն:

 

Կորելացիոն վերլուծություն

 

Անվանումը՝ կորելացիոն գործակից
1-ին ցուցանիշ՝ սուր աղիքային վարակների գումարային հիվանդացություն
2-րդ ցուցանիշ՝ բակտերիալ դիզենտերիայի հիվանդացություն
Սկիզբը՝ 1984թ.-ից



Կորելացիայի գործ.-1.60 վստահության ցուցանիշ (t) -2.9
Կորել. գործ. հավաստիությունը (+0.55) սխալի հավանականությունը-99.45%

 

 

Գրականություն

1. Агаджанян С.М. Эпидемическая ситуация по кишечним инфекциям в Республике Армения. Ж. Микробиол. 2005, 4, с. 110–111.

2. Агаджанян С.М. Эпидемиологические закономерности распространения бактериальной дизентерии на территории республики Армения в современных условиях. Автореф., М., 1997.

3. Майрапетян А.Х., Давидянц В.А. Организация и тактика гигиенических и противоэпидемических мероприятий в условиях стихийных бедствий и массовых катастроф. Ереван, 2000.

4. Черкасский Б.Л. Современные особенности эпидемиологии кишечных инфекций в Российской Федерации. Ж. Эпидемиология и инфекционные болезни, 1997, 5, с. 12–16.

5. Солодовников Ю.П., Берглезова Л. Н., Темкина А.А. и др. Современная методология санитарно-эпидемиологического надзора за кишечными инфекциями. Ж. Микробиол. 2002, 4, с. 103–108.

     

     

     

    Հեղինակ :  Ա.Ա. Անդրյան, Ս.Մ. Աղաջանյան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, համաճարակաբանության ամբիոն, ք. Երևան
    Աղբյուր :  Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2006 (26), УДК 616-036.2-004.58:616.34(479.25)
       
       
       

     

    Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am