Գոյություն ունեն վախերի բազմաթիվ դասակարգումներ: Ամենաընդհանուր ձևով վախերը կարելի է բաժանել իրավիճակային և անձային վախերի: Իրավիճակային վախը առաջանում է անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում, օրինակ`բնական աղետ, շան հարձակում, խմբում խուճապի ժամանակ և այլն: Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով, օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ: Իրավիճակային և անձային վախերը խառնվում և դրսևորուվում են իրար հետ:

Վախը նաև լինում է իրական ու երևակայական, սուր և խրոնիկ: Ռեալ և սուր վախերը պայմանվորված են կոնկրետիրադրությամբ, իսկ երևակայակնն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:

Չնայած որ վախն ինտենսիվ դրսևորվող հույզ է՝ պետք է տարբերակել դրա սովորական, բնական կամ տարիքային պաթոլոգիկ մակարդակները: Սովորաբար վախը կարճատև է, վերանում է տարիքի հետ, չի դիպչում անձի խորքային արժեքներին, էականորեն չի ազդում նրա բնավորության, շրջապատի հետ հարաբերությունների վրա: Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետ հանդիպումից: Բայցպաթոլոգիկ վախը վկայում է նրա ծայրահեղ, դրամատիկ դրսևորումների մասին, երբ բացակայում է գիտակցությանկողմից դրա վերահսկումը, ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:
Մեկ այլ դասակարգման համաձայն վախերը լինում են իրական ու նևրոտիկ: Իրական վախը հասկանալի էյուրաքանչյուրին, քանի որ հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը: Դա կարելի է դիտարկել որպեսինքնապահպանման բնազդի դրսևորում, որը բնորոշ է կենդանի էակներին: Նևրոտիկ վախերը կարող են դրսևորվելշուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:
 
Այս տիպը կարելի է բաժանել 3 խմբի:
 
Ահ կամ ազատ վախ, որը միշտ կարող է կապված լինել ցանկացած հարմար օբյեկտի հետ: Նման վիճակըհոգեվերլուծողներին անվանում են «սպասման վախ»: Մարդիկ, որոնք ենթարկվում են դրան, միշտ ամենահնարավորիրադրությունից կանխատեսում են ամենասարսափելին: Բնավ այս գիծը հիվանդագին անվանել չի կարելի, քանի որիրականում դա վատատեսություն է: «Սպասման վախ»-ի առավել մեծ աստիճանը կարող է փոխվել նյարդայինհիվանդության, ինչը Զ.Ֆրեյդը անվանում է «վախի նևրոզ»:

Վախի երկրորդ ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ: Դրանք վերը նշված ֆոբիաներ են,որոնց տեսակները շատ են: Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ, ինչպիսիքեն նոզոֆոբիան` ախտորոշման վախը, կանցերոֆոբիան` քաղցկեղով հիվանադլու վախը, կարդիոֆոբիան ` վախըսրտի ինֆարկտի նկատմամբ, կլաուստրաֆոբիան` փակ տարածության վախը և այլն:
Նևրոտիկ վախի երրորդ ձևը առողջ մարդկանց մեծամասնության կողմից ընկալվում է որպես ամենազարմանալի,քանի որ այստեղ լիովին բացակայում է կապը ահի ու տագնապ առաջացնող վտանգի մեջ: Այս վախն օրինակ առաջանում հիստերիայի ժամանակ ` ուղեկցելով հիստերիայի սիմտոմները կամ գրգռվածության ցանկացածպայմաններում, երբ կարելի է սպասել աֆեկտիվ դրսևորումների:

Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասական հույզեր է պատճառում, սակայն ինչպես ամեն բան բնությանմեջ, վախի հույզը ի սկզբանէ էվոլյուցիայի պրոցեսում առաջացել է օրգանիզմի պաշտպանության համար: Այն արյանմեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում:Բացի այդ վախը օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը: Սակայն ոչ միշտ են վախեցողիրավիճակները մնում գիտակցության մեջ: Դրանք հոգեբանական պաշտպանության դեպքերն են, երբ վախենալուցիրավիճակը անցնում է անգիտակցական և հուզական հիշողության փոխարեն տեղ է գտնում թվացյալ մոռացումը:
Վախի հաջորդ կարևոր նշանակությունը այն է, որ մարդը հնարավորություն է ստանում գործել ինֆորմացիայիպակասի պայմաններում: Այդ դեպքում վարքի ստրատեգիան թելադրում է վախը:

hogebn.info