Ժամանակից շուտ սեռահասունացումը բավականին լուրջ խնդիր է:Այն տարբեր երկրներում տարբեր տարիքում է ժամանակից շուտ համարվում: Վաղ սեռահասունացմանը բնորոշ են` 8-9 տարեկանում կրծքագեղձերի աճը, մազակալումը` մինչև 9 տարեկանը և ամսականները` մինչև 10 տարեկանը: Արժե անհանգստանալ և բժշկի դիմել այն պարզ պատճառով, որ սեռահասունացումը հորմոնային գործընթաց է, և նրա արագացումը վկայում է օրգանիզմում հորմոնների սխալ տարաբաշխման մասին: Պետք է ուշադրություն դարձնել հիպոթալամիկհիպոֆիզ, մակերիկամային համակարգի, հատկապես վահանաձև գեղձի վրա: Երեխաների այս վիճակը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների, ուստի շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկի, քանզի այս երևույթները կարող են լինել նաև նորագոյացությունների հետևանք: Մասնագետների օգնությամբ պետք է ապահովել երեխայի ներդաշնակ հասունացումը, որովհետև առկա խնդիրները կարող են հանգեցնել դեռահասների մեկուսացմանը, բարդույթների ձեռքբերմանը և սեռական շեղումների առաջացմանը:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ