Ուրախ ենք ողջունել Ձեզ Սլավմեդ PROMOITALIA Anti Aging (հակատարիքային) կենտրոնում

Էսթետիկայի և կոսմետոլոգիայի ժամանակակից կլինիկա Հայաստանում, որը տրամադրում է էսթետիկ եվ կոսմետիկ ծառայություններ ողջ ծավալով:
Կենտրոնը հիմնադրվել է Սլավմեդ Բժշկական կենտրոնի տնօրեն բժիշկ Արմինե Հովակիմյանի կողմից: Կենտրոնի ղեկավար է նշանակվել էսթետիկ և վերականգնողական վիրաբույժ,  դասընթացավար բժիշկ ֆուադ  Ռեդան:
Մենք մասնագիտացած ենք նորարարկան վիրաբուժական միջամտությունների մեջ և իրականացնում ենք.

  • կրծքագեղձերի մեծացում,
  • դեմքի մաշկի ձգում,
  • մարմնի ձեվավորում և նիհարեցում,
  • PROMELTER HD լիպոսկուլպտուրա,
  • մաշկի երիտասարդացում, բուժում, 
  • ցելյուլիտի բուժում։

Բացի այդ, առաջարկում ենք մաշկի երիտասարդացման ոչ ինվազիվ այլընտրանքային տարբերակներ՝ կիրառելով ուլրտաձայնային եվ ջերմային նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ կնճիռների հարթեցում, քիմիական պիլինգներ, դեմքի ծավալային միջամտություններ։

 


 
Սլավմեդ  Anti Aging կենտրոնն առաջարկում է ամենաարդյունավետ և անվտանգ բուժումը՝ 5 աստղանի սպասարկմամբ։

Սլավմեդ Anti Aging կենտրոնը միշտ հավատարիմ է իր հաճախորդներին։ Այստեղ իրականացվող միջամտությունները ոչ միայն հնարավոր լավագույնն են, այլև համապատասխանում են ստանդարտների բարձրագույն մակարդակին, իսկ ջերմ և հոգատար մթնոլորտում դուք ձեզ կզգաք սպասված և ապահով: Առաջին հերթին մենք բժիշկներ ենք, ովքեր մտածում են ձեր մասին և կարեվորում են ձեր առողջությունն ու նախապատվությունները։ Մենք երբեք չենք դավաճանի մեր սկզբունքները և մշտապես կօգնենք ձեզ հասնելու ձեր նպատակներին։
Մեր տեսլականն է ստեղծել բարձրակարգ կենտրոն, որտեղ մեր փորձառու մասնագետները կիրականացնեն էսթետիկ և կոսմետիկ վիրահատական միջամտությունների ողջ շրջանակն առանց սահմանների՝ կիրառելով միայն բարձրակարգ արտադրանք և ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։
 
Բժիշկ ֆուադ Ռեդա, Anti Aging կենտրոնի ղեկավար և էսթետիկ վերականգնողական վիրաբույժ, ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձ էսթետիկայի և կոսմետոլոգիայի բնագավառում.

  • Գեղեցկության եվ մաշկի (դեմքի, մամնի, ինտիմ հատվածների) թելերով ձգման մասնագետ,
  • Միջազգային դասընթացավար էսթետիկայի բնագավառում,
  • Էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի անդամ,
  • Էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության եվրոպական խորհրդի անդամ:

Բժիշկ ֆուադ Ռեդան ընդգրկվել է 30 լավագույն բժիշկների ցանկում, ովքեր իրականացնում են մաշկի երիտասարդացում, հակակնճիռային թերապիա և դեմքի մաշկի ձգում՝ բնական արդյունքներով։
Նրա հաջողության գրավականը դեմքի անատոմիայի և կառուցվածքի խորը գիտելիքներն են՝ զուգակցված «էսթետիկ սուր աչքի» և հմուտ ձեռքերի հետ։