Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կարողացել են աճեցնել գլխուղեղի հյուսվածքներ: Ստացված եռաչափ մոդելը կօգնի հետազոտել գլխուղեղի վնասվածքները, ինսուլտը և դեմենցիայի զարգացումը, գրում է The Telegraph-ը: Մոդելը կազմված է սպիտակ և գորշ նյութի շերտերից: Քիմիական և էլեկտրական ակտիվության տեսակետից այս մոդելը լիարժեքորեն համապատասխանում է իսկական գլխուղեղին: 
 
Մոդելը կարող է լաբորատոր պայմաններում ապրել մինչև երկու ամիս: Թաֆթսի համալսարանից Դեյվիդ Կապլանն ասում է. «Գլխուղեղային անոմալիաները հետազոտելու համար պետք է, որպեսզի արհեստական հյուսվածքներն ապրեն բավականին երկար: Եվ մեզ հաջողվեց հասնել դրան: Բացի այդ, մոդելն առանձնանում է նրանով, որ այն եռաչափ է: Սովորաբար, գիտնականներն աճեցնում են նեյրոնները Պետրի թասում` ստանալով երկչափ կառուցվածք»: 
 
Մասնագետները որպես հիմք ընդունել են փքաբլիթի տեսքով կարկասը և նեյրոնների աճը խթանող հատուկ գելը: «Փքաբլիթը» բաղկացած է գլխուղեղի կեղևի տարբեր բջիջների վեց շերտից:  Գիտնականներն արդեն հետազոտել են վնասվածքը ստացված մոդելի օրինակով: Տրավման նմանակել են` մոդելի վրա գցելով տարբեր առարկաներ: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ mngz.ru