Ծուռվզություն են անվանում ձեռքբերովի և բնածին հիվանդությունների մի ամբողջ խումբ: Հիմնական ախտանիշներն են գլխի սխալ դիրքն ու պարանոցի դեֆորմացիաները: Հանդիպում է նաև բնածին մկանային ծուռվզություն, որի պատճառը պերինատալ շրջանի վնասվածքներն ու մկանի բորբոքային պրոցեսներն են: Հիվանդությունը բավական անսովոր արտահայտություն ունի, մարդու գլուխը անընդհատ մի կողմ է թեքված: Այս ամենը ողնաշարի պարանոցային հատվածի սահմանափակ շարժունության հետևանքով է: Հանդիպում են նաև ծանր դեպքեր` ուսագոտու, ողնաշարի, գանգի դեֆորմացիաներ: Տարածվածությամբ այս հիվանդությանը զիջում են միայն բնածին  ծուռթաթությունն ու կոնքի հոդախախտը:
 
Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը
 
Նորածինների մոտ հայտնաբերել ծուռվզությունը կարելի է պալպցիայի միջոցով: Պաթոլոգիան տարբեր կերպ է արտահայտվում, շոշափելիս հայտնաբերվում է ինֆիլտրատ կամ պնդացում, կրծոսկրաանրակապտկաձևային մկանի կարճացում, նույն մկանի պնդացում: 
Բայց իհարկե ավելի հաճախ հիվանդությունն ախտորոշվում է վաղ շրջանում : մեկ երկու շաբաթ անց հայտնաբերվում է պնդացում մկանի միջին կամ ստորին երրորդականում:  Այն աստիճանաբար մեծացնում է չափերը, և մաքսիմումի է հասնում մեկ մեկուկես ամսից: երբեմն այն կարելի է համեմատել նույնիսկ ընկույզի հետ:Քանի որ գլուխը պահել փոքրիկը սկսում է 2-3 ամսեկանում, առաջին նշանները հայտնվում են հենց այդ տարիքում:Երեխան խնդիրներ ունի գլուխը պտտելու այնուհետև այն ուղղելու հետ: Ոչինչ չձեռնարկելու դեպքում հետո ստիպված կլինեք գործ ունենալ ավելի ծանր ախտանիշերի հետ: 6-7 տարեկանում կհայտնվեն ուսագոտու, գանգի, ողնաշարի, դեմքի դեֆորմացիաներ:
 
Ինչպե՞ս բուժել ծուռվզությունը
 
Կան բուժման վիրահատական և կոնսերվատիվ միջոցներ: Ինչպես միշտ, կարևոր է բուժումը վաղ սկսելը: Համաձայն վիճակագրության՝ վերականգնել մկանի ֆունկցիան հաջողվում է 75-80% դեպքերում: Երեխան պետք է պարբերաբար կատարի որոշակի ֆիզիկական վարժություններ, որոնք օգնում են վերականգնել և պահպանել մկանի երկարությունը: Վարժությունները կարելի է համադրել մերսման և ֆիզիոթերապիայի հետ, որոնք լավացնում են արյունամատակարարումը և պայքարում սպիի դեմ: Եթե կոնսերվատիվ մեթոդները անարդյունավետ են, կատարվում է վիրահատություն: Այն կատարում են 5-7 տարեկանում: Վիրահատությունից հետո պարանոցն ու գլուխը ֆիքսվում են գիպսային վիրակապով, որն անհրաժեշտ է կրել 30 օրվա ընթացքում : Այնուհետև հիվանդն անցնում է վերականգնողական կուրս, որը նվազեցնում է սպիերի առաջացման վտանգը, օգնում գլխին ճիշտ դիրք ընդունել, վերականգնել պարանոցի առողջ հատվածի տոնուսը:
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru