Ախտորոշում
Կլինիկական
- Անիծ և/կամ ոջիլ մազի վրա
- Քորվող կարմիր հանգուցիկներ
- Կապտավուն բծեր (հատկապես որովայնի ստորին հատվածում և ազդրերի վրա):
Լաբորատոր
- Անիծների և ոջիլների մանրադիտակային հայտնաբերում (կասկածի դեպքում):
Վարում
Ընդհանուր
Այլ սեռավարակների նկատմամբ ստուգումը խրախուսվում է:
Առաջարկվող բուժման եղանակներ
- 5% պերմեթրինը կիրառել թրջած մազերի վրա, մաքրել 10 րոպե անց:
- Վարակազերծել սպիտակեղենը/հագուստը:
- Անհրաժեշտության դեպքում բուժումը կարելի է կրկնել մեկ շաբաթ անց:
Հատուկ իրավիճակներ
Հղիություն/կրծքով կերակրում
- Պերմեթրինն անվտանգ է հղիության և կրծքով կերակրում ժամանակ:
Ոջիլ թարթիչների վրա
- Թարթիչներին քսել վազելին թողնելով 8-10 ժամ, օրը` 2 անգամ, 8-10 օր (ընթացքում ոջլազերծել ունելիով):
- 5% պերմեթրինով բամբակը դնել աչքերին և լվանալ 10 րոպե անց (պերմեթրինը չի գրգռում աչքերը, սակայն նախընտրելի է կոպերը փակ պահել բուժման ընթացքում):
Կոնտակտների վարում
Շփման մեջ եղած անձինք պետք է բուժվեն հիվանդի հետ միաժամանակ:
Հետագա հսկողություն
- Մեկ կամ երկու շաբաթ անց նորից ստուգել ոջլի առկայությունը:
- Հիվանդներին բացատրել, որ սատկած անիծները կարող են մնալ մազերի վրա և հեռացնելու կաիրք չկա :
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ