Ցավոտ դաշտանը (ալգոմենոռեա) հանդիպում է կանանց մեծամասնության մոտ: Ավելի հազվադեպ է դարձել անցավ և առանց նախադաշտանային սինդրոմով ընթացող դաշտանային ցիկլերը:

Ցավի պատճառ առավել հաճախ հանդիսանում են հետևյալ գործոնները՝

  • ժառանգականությունը,
  • կոնքի թույլ մկանային ապարատը,
  • օրգանիզմին անհրաժեշտ միկրոէլեմենտների անբավարարությունը՝ հատկապես կալցիումի և մագնեզիումի,
  • գինեկոլոգիական հիվանդությունների առկայությունը անամնեզում (արգանդի միոմա, ֆիբրոմա, պոլիպներ, էնդոմետրիոզ և այլն)
  • հորմոնալ խանգարումներ:

Ինչպե՞ս կանխարգելել ցավոտ դաշտանը.

  • զերծ մնալ սառեցումից, քանի որ դաշտանի ընթացքում կնոջ օրգանիզմը շատ զգայուն  է  ջերմության փոփոխությունների նկատմամբ,
  • խուսափել սթրեսից կամ փորձել տալ ադեկվատ պատասխան սթրեսի դեպքում: Բացասական էմոցիաները մի քանի անգամ մեծացնում են ցավի ինտենսիվությունը և նախադաշտանային սինդրոմի ախտանշանները,
  • կանոնավոր զբաղվածությունը սպորտով, յոգայով:

Աղբյուրը՝ Doctors.am