Աղի պահանջի 90 տոկոսը ստանում եք սննդի միջոցով: Սակայն լավ կլիներ ունենալ ազդանշանային համակարգ, որը կզգուշացներ, երբ չափն անցնեինք: Բարեբախտաբար օրգանիզմն ունի այդպիսի մեխանիզմներ մեզ զգուշացնելու համար: Օրինակ՝ աղի հավելյալ քանակը կարող է ջուրը պահել օրգանիզմում, առաջացնել այտուցներ ու քաշի ավելացում, հետևաբար, կշեռքին կանգնելը կամ պարզապես հայելու մեջ նայելը կարող են նախազգուշացնել Ձեզ: Ավելին, աղի չարաշահումը կարող է ազդել նաև Ձեր ինքնազգացողության վրա: Այն կարող է առաջացնել ծարավի զգացում, գլխացավեր, երբեմն նույնիսկ հիպերնատրեմիա` դեհիդրատացիոն վիճակ, որն առաջանում է, երբ արյան շրջանառության մեջ  առկա աղը գերբեռնում է երիկամները` հանգեցնելով մկանային ջղաձգումների, դեպրեսիայի, փսխման և այլն: 

Աղի նույնիսկ փոքր հավելյալ քանակը երկար ժամանակահատվածի ընթացքում ընդունելը կարող է առաջացնել զարկերակային հիպերտենզիա, օստեոպորոզ, ստամոքսի քաղցկեղ և սրտային հիվանդություններ: Այժմ բազմաթիվ համեմունքներ կան , որոնք կարող եք կիրառել աղի փոխարեն:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Blog.zocdoc.com