«Հայկական հակաքաղցկեղային լիգա» հասարակական կազմակերպությունը «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոննների հետ համատեղ 2019թ.-ի դեկտեմբերի 14-ից 15-ը, Երևանում անցկացնելու են «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ» 2-րդ միջազգային  ուսումնական դասընթացը:

Սա մեր տարածաշրջանում նման ուղղվածությամբ հերթական միջոցառումն է, որն այս տարի նվիրված է լինելու ժամանակակից ռադիոիզոտոպային բժշկությանը, նրա բուժման և ախտորոշման լայն հնարավորություններին: Դասախոսություններով հանդես կգան Հայաստանում և Ռուսաստանում վահանաձև գեղձի հիվանդություններով զբաղվող առաջատար մասնագետները:

Միջոցառումը նախատեսված է ոլորտի բոլոր մասնագետների համար, ովքեր իրականացնում են վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում (էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ճառագայթաբաններ, պաթոմորֆոլոգներ): «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ»-ը յուրահատուկ միջազգային հարթակ է ստեղծում՝ ուսուցման, անմիջական երկխոսության և մասնագետների  միջև փորձի փոխանակման համար:

Նախնական գրանցումը պարտադիր է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Վայրը՝ Radisson Blu Hotel Yerevan (Ազատության պող. 2/2): 

Բաժանորդագրվեք մեր Ֆեյսբուքյան էջին և հետևեք նորություններին:

Հարգանքով՝

«ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ» ուսումնական դասընթացի տնօրեն

Հայկական հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ

Արամ Գրիգորի Բադալյան