Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ, քայքայելով սննդի մնացորդները, արյունը, որը բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից, մանրէները կուտակվում են նաև լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաև լեզվի ողջ մակերեսը:

Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից:
Այնպես որ, երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար:

 

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"