Երբեք չի կարելի 100% համոզված լինել, որ զուգընկերդ լիովին առողջ է. նա լավ տեսք ունի, ինչ-որ նախարարությունում բարձր պաշտոն ունի, ամուսնական մատանի ունի և այլն: Բացի այդ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մեծամասնությունը չունեն վառ արտահայտված հատկանիշներ, այսինքն ինքնուրույն չի կարող իմանալ, որ նման հիվանդություն ունի: Վեներական հիվանդություններից պաշտպանվելու ամենաապահով միջոցը շարունակում է մնալ պահպանակը: Ավելի բարձր արդյունավետության համար այն կարելի է համադրել սպերմիցիդ միջոցների հետ ու սեռական օրգանների հիգիենայի հետ` հակաբորբոքային միջոցներ օգտագործելով (միրամիստին կամ խլորհեկսիդին):

Կարելի է վարակվել օրալ և անալ սեքսի ընթացքում, քանի որ այստեղ նույնպես կարող են առկա լիներ վարակներ ու բակտերիաներ:

Ելնելով վերը նշվածից պահպանակները դրանք աքսիոմ են: Կարելի է օգտագործել հիգիենիկ լուծույթներ, սակայն դրանք 100% արդյունավետություն չեն խոստանում:


Բժիշկ սեքսոպատոլոգ-մաշկավեներաբան
Գ. Մ.  Նահապետյան