Տղամարդու հեշտանքի խանգարումը հայտնի է ուշացած սերմնաժայթքում (ejaculatio tarda) անունով: Ինչպես հայտնի է, տղամամարդու սեքսուալ ցիկլի հեշտանքի փուլը բաղկցած է 2 մասից` էմիսիա և էյակուլյացիա: Էմիսիայի ժամանակ տղամարդու ներքին վերարտադրողական օրգանների` սերմնատար ծորանների և սերմնաբշտերի կծկման շնորհիվ սերմը կուտակվում է հետին միզուկում: Էյակուլյացիայի ժամանակ ռիթմիկորեն կծկվում են առնանդամի հիմքի կմախքյին մկանները, որի շնորհիվ էլ հետին միզուկում կաուտակված սերմը, խառնվելով շագանակագեղձի հյութին` բարձր ճնշման տակ դուրս է հրվում միզուկի արտաքին բացվածքից:

Կանանց մոտ հեշտանքի փուլը բաղկացած է միայն մեկ մասից` կմախքային մկանների ռիթմիկ կծկումից, որը ըստ էության ընթանում է նույն մեխանիզմով, ինչը և էյակուլյացիան: Այսպիսով, տղամարդու հեշտանքի փուլում տարբերվում են 2 սեռական դրսևորումներ` սերմնաժայթքում և բուն հեշտանք: Կախված թե այս երկուսից ինչի վրա է շեշտադրում կատարվում` սեռական խանգարումը ստանում է համապատասխան անվանում: Եթե զույգը անհանգստացած է անպտղության խնդրով, սերմնաժայթքման բացակայումը հայտնվում է ուշադրության առաջին պլանում, և ախտորոշվում է ուշացած սերմնաժայթքում:

Սակայն գործնականոմ ուշացած սերմնաժայթքումը անհանգստություն է պատճառում ավելի շուտ հեշտանքի բացակայության կամ բթության պատճառով, և բուժումը ուղղված է կոիտալ լիարժեք հեշտանք ունենալու անկարողության հաղթահարմանը: Այս դեպքում ավելի ստույգ է սեռական խանգարումը անվանել հեշտանքի խանգարում: Չնայած սրան, ″ուշացած սերմնաժայթքում″ տերմինը գերադասելի է, որովհետև ավելի ակնառու է բնութագրում վիճակը:

Երբեմն անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ սեռական հարաբերության ժամանակ ստացվող հաճույքը որակապես տաբերվում է ձեռնաշարժության ժամանակ ստացված հաճույքի զգացումից:

Ուշացած սերմնաժայթքումով որոշ տղամարդիկ հպարտանում են իրենց ուշ սերմնաժայթքման փաստով, քանի որ դա հնարավորություն է տալիս քանիցս բավարարելու զուգընկերոջը: Այսուհանդերձ սերմնաժայթքման ուշացումը կամ անկարողությունը ոչ միայն տհաճորեն անհանգստացնում կամ հոգնեցնում է տղամարդուն, այլ նաև կարող է լուրջ միանձնային խնդիրներ առաջացնել, քանի որ դրանից կնոջ մոտ մերժվածության զգացում է առաջանում` կապված սերմնաժայթքման բացակայության հետ:

Հետաքրքիր է նշել, որ մեր հասարակությունում տղամարդու ուժեղ սեռականության մասին տիրում է այնպիսի պատկերացում, համաձայն որի ուժեղ տղամարդը պետք է ունենա բարձր սեռական ցանկություն, հաճախակի և պինդ էրեկցիաներ, ունակ լինի երկարատև սեռական հարաբերության: Սովորաբար, ուժեղ սեռական կոնստիտուցիայով տղամարդիկ ավելի շուտ են սերմնաժայթքում, քան թույլ սեռական կոնստիտուցիա ունեցողները:

Սա հետաքրքիր գիտական փաստ է, քանի որ եթե վերոնշյալ երեք կետերից առաջին երկուսը իսկապես ուժեղ սեռականության մասին են վկայում, ապա սերմնաժայթքման ուշացումը ընդհակառակը` թույլ սեռական կոնստիտուցիայի նշան է: Նման տղամարդիկ, որոնք չունեն էրեկցիայի խանգարում, այս տեսանկյունից կարող են իրոք համարվել սեռապես ուժեղ և սերմնաժայթքման հապաղումով մրցել սերմնաժայթքման կառավարման մեծ փորձ ունեցող տաղամարդկանց հետ: Մինդեռ, ուժեղ սեռականության նշանը հենց այս վերջին` սերմնաժայթքման կառավարման ունակության փաստն է, որը ուժեղ սեռական կոմստիտուցիայի բնորոշիչներից է:

Մյուս կողմից, թյուր պատկերացում կա, որ տղամարդը պետք է կարողանա այնքան հետաձգել սերմնաժայթքումը, քանի դեռ կինը չի հասել հեշտանքի: Սակայն շատ կանայք, իրենց հոգեսեռական զարգացման ընթացքում ձեռք են բերում հակասեքսուալ դիրքորոշումներ, որը դանդաղեցնում կամ լրիվ անհնարին է դարձնում հեշտանքը: Այսպիսի դեպքերում միանգամայն անհեթեթ է տղամարդուց պահանջել սերմնաժայթքման անվերջ ձգձում, որը կարող է միայն ախտաբանական առեակտիվության դեպքում գործել:

Բնորոշումը

Տղամարդու հեշտանքի խանգարումը բնութագրվում է հետևյալ կերպ. ″Պարբերաբար կրկնվող և կայուն ուշացող կամ բացակայող հեշտանք, որին նախորդում է բավարար գրգռանքի փուլը″:

Ուշացած բացակայող հեշտանքն ախտորոշելու համար հիմք չի ծառայում հեշտանքին հասնելու երկարատևությունը: Սեռական ցիկլի բոլոր փուլերի տևողությունը տարբերվում է տարբեր անհատների մոտ և տարբեր իրավիճակներում: Շատերը նույնիսկ կարող են ինքնուրույն տնօրինել ցանկացած փուլի տևողությունը` իրենց և իրենց զուգընկերոջ լիարժեք բավարարման համար: Ուշացած սերմնաժայթքման մասին խոսք է գնում այն ժամանակ, երբ տղամարդը ուզում է պլատոյի փուլից անցնել սերմնաժայթքման փուլին, բայց չի կարողանում:

Սերմնաժայթքման հասնելու աճող ցանկությունը բարձրացնում է լարվածության մակարդակը և էլ ավելի դժվարացնում այդ գործընթացը` իջեցնելով հաճույքի զգացումը: Անգամ եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում, այն լի է անբավարարության զգացումով: Սովորաբար այս խանգարումով տղամարդիկ ձեռնաշարժության ժամանակ նմանատիպ խնդիր չեն ունենում:

Տարբերվում են փսիխոգեն և օրգանոգեն ուշացած սերմնաժայթքումներ, կախված առաջացման էթիոպաթոգենեզից: Տարբերվում են նաև առաջնային և երկրորդային ձևերը` հաշվի առնելով ուշացած սերմնաժայթքման առաջացման պատմությունը: Ուշացած սերմնաժայթքման օրգանական կամ փսիխոգեն լինելը որոշելու համար իրականացվում է տարբերակիչ ախտորոշում, որը հիմնականում հեշտ լուծվող խնդիր է: Սովորաբար ուշացած սերմնաժայթքումով 50-ից ցածր տարիքի տղմարդիկ առանց դժվարության կարող են հասնել հեշտանքի` ձեռնաշարժության ժամանակ: Այս դեպքերում ախտածագման օրգանական պատճառները կարելի է հերքել: Ավելի տարեց մարդկանց մոտ սերմնաժայթքման ուշացումը, որ տեղի է ունենում ցանկացած իրավիճակում, օրգանական պատճառների մսին մտածելու տեղիք է տալիս:

Սերմնաժայթքումը կարող է արգելակել ցանկացած ֆիզիոլոգիական սթրեսներից, որոնք ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Դրանցից են տեստոստերոնային անբավարարությունը, դեպրեսիան, որոշ դեղեր, որոնք ներգործում են նյարդային համակարգի վրա, ալկոհոլը, սեդատիվները, թմրադեղերը: Թեև այս դեպքերում տուժում են սեռական ցիկլի բոլոր երեք փուլերը, սակայն այցելուները հաճախ չեն նկատում սեռական ցանկության նվազման փաստը, այլ կենտրոնացնում են ուշադրությունը հենց սերմնաժայթքման ուշացման վրա:

Տարիքը, որ սովորաբար երկարացնում է հեշտանքի ռեֆրակտեր շրջանը, ալֆա-ադրենոբլոկատորները և թիորիդազինը այն օրգանական պատճառներն են, որոնք ընտրողաբար ազդում են սեռական ցիկլի հեշտանքի փուլի վրա` առանց այլ սեռական խանգարումների առաջացման:

Առաջնային ուշացած սերմնաժայթքման պատճառները սովորաբար հոգեբանական են, իսկ երկրորդայինի պատճառները` առավելապես օրգանական: Եթե տղամարդը հեշտանքի հետ կապված խնդիրներ նախկինում չի ունեցել և այժմ գանգատվում է ուշացած սերմնաժայթքումներից, մանավանդ եթե առկա է բարձր տարիքի գործոնը, ապա այցելուին պետք է մանրակրկիտ բժշկական քննության և նյարդաբանական հետազոտության ենթարկել, որովհետև կասկած կա լուրջ նյարդային հիվանդության: Հեշտանքի խանգարումով ուղեկցվող նյարդային հիվանդություններից կարելի է նշել ողնուղեղի և կոնքի նյարդերի տրավմատիկ կամ վիրահատական վնասումները: Շաքարային դիաբետը, որ ախտահարում է պերիֆերիկ նյարդերը, նույնպես կարող է առաջացնել սերմնաժայթքման դժվարություններ:

Պատճառագիտութույունը

Ուշացած սերմնաժայթքման պատճաառագիտությունը մնում է վիճելի: Հաճախ այս խանգարմանը նպաստում են սեռական հարաբերության և սերմնաժայթքման շուրջ չգիտակցված ներքին հոգեբանական կոնֆլիկտները, միջանձնային դժվարությունները:

Սովորաբար այս խնդիրը ունի երկար պատմություն և զարգանում է հոգետրավմատիկ միջադեպից հետո, կնոջ նկատմամբ արտամղված կամ ճնշված բարկության հետևանքով:

Սերմնաժայթքման համար արգելակ հանդիսացող անմիջական հոգեբանական մեխանիզմը հիմնականում նույնն է, ինչ որ կանանց հեշտանքի խանգարման ժամանակ, այն է` օբսեսիվ ինքնադիտարկումը: Այցելուին հետապնդում են կպչուն մտքեր սեռական հարաբերության տևողության, սերմնաժայթքմանը հասնելու պահի, զուգընկերուհու կարծիքի մասին: Սովորաբար նմն մտքերը բացակայում են, երբ նա ձեռնաշարժության է դիմում: Արդյունքում նա հեշտորեն հասնում է սերմնաժայթքման և ունենում հեշտանքի բուռն զգացում: Ուշացած սերմնաժայթքումը կարող է դիտվել նաև մտերմության, վստահության և հաճույքի նկատմամբ վախով անձանց մոտ:

Օրգանական ծագման ուշացած սերմնաժայթքումը երբեմն հետևանք է ինտրաուրետրալ ոչ ճիշտ կատարված ներլվացումների, որի հետևանքով առաջանում է սերմնային թմբիկի բորբոքում: Սա իր հերթին բարձրացնում է գրգռողականության շեմը և բերում ուշացած սերմնաժայթքման:

Բուժումը

Ուշացած սերմնաժայթքման բուժումը սովորաբար դժվար խնդիր է, և հաճախ բուժման հաջողությունը կարող է ընդհատվել կրկնողություններով: Կիրառվում են վարքային հոգեթերապիա, որը կարող է շաբաթներ տևել: Առաջադրվում են ձեռնաշարժության վարժություններ` սկզբում զուգընկերուհու ներկայությամբ, այնուհետև նրա ակտիվ մասնակցությամբ` մինչ իմիսիայի իրականացում այն պահին, երբ սերմնաժայթքումն ուր որ է վրա է հասնելու:

Որպես դեղորայքային բուժում կիրառվում են նյարդային գրգռի հաղորդականությունը հեշտացնող պրեպարատներ, օրինակ` պրոզերին, գալանտամին:

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ