Սեռական ձանձրույթը ներքին սուբյեկտիվ զգացողություն է, որն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես ձանձրույթ: Երբեմն անձը հոգնելով իր իսկ կողմից ստեղծված միջանձնային փոխհարաբերություններից և/կամ իրականությունից, փորձում է ձանձրույթը փարատելու համար փոխել շրջապատը, տվյալ դեպքում զուգընկերոջը /-ուհուն/ և փնտրում նոր հնարավորություն ռեալիզացվելու համար:

Սեռական ստերեոտիպերը , որոնք ձևավորվում են միկրոսոցիալ շրջանակում, ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ստերեոտիպերի դրական նշանակությունը կարող է պայմանավորել որոշակի բիոռիթմեր, որոնք ունեն մեծ ֆիզիոլոգիական կարևորություն, ինչպես նաև պաշտպանում են ժամանակակից սեռական դրսևորումներից և սեռական շեղումների ընդօրինակումից, որոնք վտանգավոր են հասարակության համար: Իսկ բացասականը` սահմանափակում են անձի հնարավորությունները և ադապտացիոն մեխանիզմները այլ մշակութային պայմաններում` դառնալով թվացյալ անընդունելի` տվյալ անձանց համար:

Ադապտացված լինելու համար անձը պետք է ճկուն և ունակ լինի պարբերաբար փոխել ձևավորված կարծրատիպերը, որոնք ձանձրույթ են ծնում իրենց համար: Մենք` սեքսոլոգներս, մեկնաբանոմ ենք խնդիրները ֆիզիոլոգիկան և սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, որը հնարավոր է առաջին հայացքից անիրական թվալ: Մենք դիտարկում ենք սեռական ձանձրույթը, որպես ֆիզիոլոգիական հիմք ունեցող վիճակ: Քանի որ սեքսուալ զուգընկերների մոտ տարիների ընթացքում սեռական ձանձրույթից առաջացած միմյանց հանդեպ զզվանքի զգացումը և սեռական ցանկության անկումը հիմնված է ավելի խոր ներ-միջանձնային կոնֆլիկտների, ֆիզիկական խնդիրների վրա, որոնք մեր իրականության մեջ թվացյալ լուծում են ստանում, իրավիճակի և պայմանների փոփոխմամբ:

Նման դեպքերում զույգերը ցուցաբերում են խուսափողական վարք միմյանցից, լավագույն դեպքում փորձում են փոխել ամեն ինչ, օրինակ` սենյակի կահավորում, վարագույրերի գունավորում և այլ արտաքին էլեմենտներ, սեռական ձանձրույթից ծնված խնդիրները հաղթահարելու համար: Մինչդեռ այս ամենը, անշուշտ, կազմում են էսթետիկ մասը և ունեն կարևոր նշանակություն, բայց ոչ առանցքային ֆիզիկական և հոգեկան առողջ կին-տղամարդ փոխհարաբերություններում:

Այսպիսով խուսափելու համար վերոնշյալ սեռական ձանձրույթ վերապրելուց անհրաժեշտ է ճանաչենք ինքներս մեզ, ընդունենք մեզ մեր դրական և բացասական կողմերով, չփորձենք հասարակության մեջ մեր կողմից հորինված "դերով" հանդես գալ ու անընդհատ ռեալիզացվելու պայմաններ փնտրենք և որ ամենակարևորն է իրականությունը ընկալենք այնպես ինչպես այն կա:

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ