Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորությոն և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:
Այս ոսկյա ատանդարտը համապատասխանում է կանացի դեմքի միջին համաչափությանը:
Այնպես որ, իզուր կանայք չեն համարում "միջին" բառը որպես կոմպլիմենտ:

Այդ չափորոշիչը այսպիսին է՝ բիբերի միջև եղած հեռավորությունը պետք է կազմի դեմքի լայնության (ականջից ականջ) 46%-ը, իսկ աչքերից շուրթերը եղած հեռավորությունը՝ դեմքի երկարության (մազերի գծից մինչև ծնոտը) 36%-ը:

Գիտնականները չորս փորձ են կատարել:

Նրանք խնդրել են ուսանողներին համեմատել կանացի դեմքերի գունավոր լուսանկարներ:
Առաջին դեպքում աղավաղել էին աչքերի և քթի միջև ընկած ուղղահայաց և աչքերի միջև ընկած հորիզոնական հեռավորությունները:
Մյուս դեպքում՝ աչքերը, քիթը, բերանը, դեմքի ուրվագծերը և մազերի գիծը թողել են անփոփոխ: Այնուհետև մասնակիցներին խնդրել են ընտրել իրենց համար ամենահաճելի դեմքը:
Բոլոր դեպքերում մասնակիցները ընտրել են որոշակի համաչափություններով դեմք, որը հետազոտողները անվանել են ոսկյա չափանիշ:
Այստեղ մեծ նշանակություն ունի նաև սանրվածքը՝ դեմքի իդեալական համաչափություն ունեցող կինը կարող է փչացնել իր մասին պատկերացումը անհաջող սանրվածքով, և ճիշտ հակառակը՝ ոսկյա չափանիշին չհամապատասխանող դեմքի համաչափությամբ կինը կարող է տպավորություն գործել, հաջող սանրվածք ընտրելով:

Այս հետազոտման հեղինակներից մեկը՝ Տորրոնտոյի համալսարանի պրոֆեսսոր Կան Լին ասում է՝. "Մենք արդեն գիտենք, որ տիպիկ ռասսայական գծերը, օրինակ՝ խոշոր աչքերը, հյութեղ շուրթերը, կնոջ դեմքը ավելի գրավիչ են դարձնում":
Որպես իրենց ստացած արդյունքի ապացույց, հեղինակները բերում են Անջելինա Ջոուլիին, ով բավականին պոպուլյար է, չնայած որ իր դեմքի համաչափությունը չի համապատասխանում "ոսկե չափանիշին" և կանադացի երգչուհի Շանայու Թվեյնին, ում դեմքը պատկանում է "46/36" տիպին, սակայն չի համարվում գեղեցիկ:

Իդեալական համաչափությունների փնտրտուքով մարդկությունը զբաղվում է դեռևս անտիկ դարաշրջանից սկսած, նկատել է Կալիֆորնիայի համալսարանից Պամելա Պէլլետտը, դեռևս հին հույները մտցրել են արվեստի և ճարտարապետության մեջ "ոսկե կտրվածք" հասկացությունը:
Կարծիքներ կան, որ Լեոնարդո դա Վինչին իր հանրահայտ Մոնա Լիզան ստեղծել է հիմնվելով հենց այդ համաչափության հիման վրա:

Վերը նշված հետազոտության մեջ ընդգրկվել են միայն սպիտակ կանայք: Մնում է պարզել, թե որքանով են այդ չափանիշները համապատասխանում գրավիչ տղամարդկանց, ուրիշ ռասսայի կանանց և երեխաների դեմքերին:

am.psiarmenia.com