Այս օրերին շատերիս մոտ գուցե առաջացել է նախկինում անծանոթ տագնապի զգացողությունը, իսկ տագնապային անձանց դեպքում՝  խիստ սրվել:

Իսկ դուք ձեզ համարո՞ւմ եք տագնապային անձ....

Իրականում, պատասխանն այդքան էլ ակնհայտ չէ. նույնիսկ հոգեթերապևտները ժամեր են ծախսում դա հասկանալու համար: Անձի տագնապայնության աստիճանը որոշելու աշխարհում հայտնի մեթոդներից է «Թեյլորի սանդղակը», որը Doctors.am-ը սիրով ձեզ համար հայաֆիկացրել է:

Թեյլորի առաջադրած անձնային տագնապայնության սանդղակը նախատեսված է տագնապի աստիճանը որոշելու համար։ Հրապարակվել է 1953 թվականին Ջանեթ Թեյլորի կողմից:
Սանդղակը բաղկացած է 50 պնդումից, որոնցից յուրաքանչյուրին պետք է պատասխանել «այո» կամ ոչ»: Թեստավորումը պետք է  տևի առավելագույնը  15-30 րոպե: Պատասխանները նշեք ձեզ մոտ կամ ավելացրեք ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում: Հաջորդ հոդվածում  կներկայացնենք  սանդղակի պատասխանների վերլուծված տարբերակը: Անպայման փորձեք, գուցե ձեզ մոտ նոր հատկանիշներ հայտնաբերեք հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չեք մտածել:

  1. Սովորաբար ես շատ հանգիստ եմ, և ինձ հունից հանելը այդքան էլ հեշտ չէ:
  2. Ես ավելի նյարդային չեմ, քան մյուսները:
  3. Շատ հազվադեպ եմ փորկապություն ունենում:
  4. Շատ հազվադեպ եմ գլխացավեր ունենում:
  5. Հազվադեպ եմ հոգնում:
  6. Ես գրեթե միշտ ինձ երջանիկ եմ զգում: 
  7. Ես ինքնավստահ եմ:
  8. Ես գրեթե երբեք չեմ կարմրում:
  9. Ի տարբերություն ընկերներիցս շատերի` բավականին համարձակ եմ:
  10. Ես գրեթե կարմրում եմ այնքան, որքան մյուսները:
  11. Հազվադեպ եմ ունենում սրտխփոց:
  12. Սովորաբար ձեռքերս բավականին տաք են:
  13. Ես ուրիշներից ավելի ամաչկոտ չեմ:
  14. Ես ինքնավստահության պակաս ունեմ:
  15. Երբեմն ինձ թվում է, որ որևէ բանի ունակ չեմ:
  16. Երբեմն անհանգստության այնպիսի պահեր են լինում, որ չեմ կարողնաում տեղում նստած մնալ:
  17. Ստամոքսս խիստ անհանգստացնում է ինձ:
  18. Ես ունեմ այնքան տոկունություն, որպեսզի կարողանամ հաղթահարել բոլոր խոչընդոտները:
  19. Կուզենայի բոլորի նման երջանիկ լինել:
  20. Ինձ երբեմն թվում է, թե իմ առջև ծառացել են այնպիսի դժվարություններ, որոնք երբեք չեմ կարողանա հաղթահարել:
  21. Հաճախ եմ մղձավանջներ տեսնում:
  22. Նկատել եմ, որ ձեռքերս սկսում են դողալ, երբ փորձում եմ ինչ-որ բան անել:
  23. Չափից շատ անհանգիստ եմ քնում:
  24. Ինձ հաճախ են անհանգստացնում հնարավոր անհաջողությունների մասին մտքերը:
  25. Երբեմն վախի զգացողությունը տանջում է ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ եմ` ոչ մի վտանգ չկա:
  26. Դժվար եմ կենտրոնանում աշխատանքի կամ ցանկացած այլ առաջադրանքի վրա: 
  27. Բավականին լարված եմ աշխատում:
  28. Հաճախ եմ շփոթվում:
  29. Համարյա միշտ տագնապային վիճակում եմ գտնում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի պատճառով:
  30. Ամեն ինչին չափից լուրջ եմ վերաբերվում:
  31. Հաճախ եմ լալիս:
  32. Հաճած եմ սրտխառնոց զգում կամ փսխում:
  33. Ամսվա ընթացքում մեկ կամ մի քանի անգամ ստամոքսի խանգարում է նկատվում:
  34. Հաճախ եմ վախենում կարմրելուց:
  35. Մեծ դժվարությամբ եմ կենտրոնանում ինչ-որ բանի վրա:
  36. Իմ նյութական վիճակն ինձ շատ է անհանգստացնում:
  37. Հաճախ եմ այնպիսի մտքեր ունենում, որոնց մասին չեմ ուզում խոսել որևէ մեկի հետ:
  38. Եղել են դեպքեր, երբ տագնապի պատճառով չեմ կարողացել քնել:
  39. Երբեմն, երբ շատ շփոթված եմ լինում, ուժեղ քրտնարտադրություն է նկատվում: Այն ինձ շատ է անհանգստացնում:
  40. Նույնիսկ ցուրտ օրերին հեշտությամբ եմ քրտնում:
  41. Ժամանակ առ ժամանակ այնքան եմ հուզվում, որ դժվարությամբ եմ կարողանում քնել:
  42. Ինձ հեշտ է հուզելը:
  43. Երբեմն ինձ բացարձակ անպետք եմ զգում:
  44. Երբեմն թվում է, թե նյարդերս այնքան ջղաձգված են, որ նույնիսկ առանց պատճառի կարող եմ հունից դուրս գալ:
  45. Հաճախ եմ նկատում, որ ինձ ինչ-որ անհասկանալի բան տագնապի մեջ է պահում:
  46. Ես շատ ավելի զգայուն եմ, քան մարդկանց մեծամասնությունը:
  47. Ես համարյա միշտ քաղցի զգացողություն եմ ունենում:
  48. Սպասումն ինձ նյարդայնացնում է:
  49. Ինձ համար կյանքը նույնացվում է անսովոր լարվածության հետ:
  50. Սպասումն ինձ միշտ նյարդայնացնում է:

Չմոռանա՛ք նշել համարակալված պատասխանները


Պատրաստեց Արմինե Սարգսյանը