Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա

Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա ցույց տվեցին, որ ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն, սակայն միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում: Հավաստելի տարբերություններ ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից չեն հայտնաբերված բնականոնից ցածր քաշի, ճարպակալության կամ մշտապես բարձր ԷՆԱ-ի դեպքում: Հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում հավաստելի տարբերություններ չեն հայտնաբերված ապաձևող հոդաբորբի, անկիլոզացնող սպոնըդիլոարթրիտի և պոլիմիոզիտի դեպքում: Ձկնամկանի միալգիա ունեցողների մոտ կյանքի միայն երկրորդ տասնամյակի ընթացքում է ավելի հաճախ դիտվել ամիլոի-դոզի հրովարտակում: Ընդհանուր առմամբ, հենաշարժական համակարգի նշված հիվանդությունների/համախտանիշների դեպըքում ՊՀ տառապողների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի բարձր հավանականություն կյանքի երկրորդ, չորրորդ և հինգերորդ տասնամյակների ընթացքում: Ալերգիկ նախատրամադրություն ունեցողների մոտ կյանքի չորրորդ, իսկ գայլախտանման համախտանիշ ունեցողների մոտ` երրորդ տասնամյակների ընթացքում ՊՀ հավաստելիորեն ավելի հազվադեպ է բարդանում ամիլոիդոզով, ինչը չի նկատվում կյանքի այլ տասնամյակների ընթացքում, ինչպես նաև հանգուցավոր պոլիարտերիիտի կամ լիմֆադենոպաթիայի առկայության պարագայում: Խրոնիկական բրոնխիտ ունեցող հիվանդների մոտ կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում, իսկ վերջինիս օբստրուկտիվ տարբերակի` այսպես կոչված խրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդության դեպքում, կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում, ՊՀ տառապողների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի ցածր հավանականություն, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի մոտ [1]:

 

 

Մեր հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին հետևյալը (աղ.1-4): Տարբերության հավաստելիությունը ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ [2] տրված է աստղիկներով. (*-p<0.05, **-p<0.01, ***-p<0.001):

 

Ինչպես երևում է բերված տվյալներից, խրոնիկական արտահայտված գաստրիտի կլինիկայի պարագայում կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակների ընթացքում ՊՀ տառապողների մոտ ամիլոի-դոզի հրովարտակման հավանականությունը հավաստելիորեն ցածր է, քան ՊՀ տառա-պողների ընդհանուր քանակակազմում: Կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակների ընթացքում տասներկումատնյա աղու խոցով հիվանդների քանակակազմում նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման ընդհանուրից զգալիորեն ավելի ցածր հավանականություն: Նույնը դիտվում է լեղաքարային հիվանդու-թյան և խրոնիկական ոչ քարային խոլեցիս-տիտի պարագայում: Խրոնիկական լյարդա-բորբ ունեցող հիվանդները ամիլոիդոզի հրո-վարտակման հավանականության տեսա-կետից կյանքի ոչ մի տասնամյակում չեն տարբերվում ՊՀ այլ տառապողներից, չնայած՝ կյանքի չորրորդ և հինգերորդ տասնամյակների ընթացքում նկատվում է ամիլոիդոզի ավելի բարձր հավանականու-թյան միտում, սակայն դեպքերի թիվը թույլ չի տալիս հավաստելի եզրակացության հանգել այդ տասնամյակների պարագայում:





Այդ տարիքային խմբերում դեպքերի թիվը քիչ է նաև վիրուսային լյարդաբորբ տարած հիվանդների պարագայում, սակայն կյանքի երկրորդ տասնամյակում այդ քանակակազմի հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը ցածր է ընդհանուրից: Հեպատոլիենալ համախտանիշի առկայությունը կտրուկ բարձրացնում է ամիլոիդոզով բարդանալու հավանականությունը կյանքի համարյա բոլոր տասնամյակների ընթացքում: Լյարդի ցիռոզով հիվանդների թիվը բավականին ցածր է և հավաստելի տարբերություններ չեն գրանցված: Խրոնիկական պանկրեաբորբով հիվանդների քանակակազմն էլ առանձնապես աչքի չի ընկնում դեպքերի առատությամբ, սակայն այդ քանակակազմի հիվանդների մոտ կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը հավաստելիորեն ցածր է ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից: Խրոնիկական կոլիտի դեպքում կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակների ընթացքում նկատվել է ամիլոիդոզով բարդանալու հավաստելիորեն ավելի ցածր հավանականություն, սակայն, կյանքի այլ տասնամյակների ընթացքում տարբերությունը ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից հավաստելի չէ:



Ինչպես երևում է բերված տվյալներից, շաքարախտով հիվանդների քանակակազմում միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում է նկատվում ամիլոիդոզի ցածր հավանականություն, համեմատած ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ: Ինչ վերաբերում է գինեկոլոգիական որոշ հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայությանը, ապա ՊՀ տառապողների մոտ դա հավաստելի չի ազդում ամիլոիդոզի հրովարտակման հավանականության վրա:



Ինչպես երևում է բերված տվյալներից, ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ սուր շնչական վիրուսային վարակները սովորականից ակնհայտորեն հաճախ են հանդիպում, քան իրենց շրջապատում, համենայն դեպս կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակների ընթացքում, ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը էապես չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից: Այլ է պատկերը ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ սուր շնչական վիրուսային վարակները սովորականից ակնհայտորեն հազվադեպ են հանդիպում: Եթե կյանքի երկրորդ տասնամյակում հավաստելի տարբերություն չի արձանագըր-ված, ապա կյանքի երրորդ և չորրորդ տաս-նամյակների ընթացքում այդ քանակակազմի հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակում դիտվում է զգալիորեն ավելի հազվադեպ, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի մոտ:

 

 

Շատ հետաքրքիր են այն սակավաթիվ հիվանդների տվյալները, որոնք կյանքի ընթացքում տարել են դողերոցք (մալարիա): Նրանց մոտ ամիլոիդոզով բարդանալու դեպք առայժմ չի արձանագրված: Եվ թեկուզ դեպքերի սակավության պատճառով կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը այդ մարդկանց մոտ հավաստելի չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի տվյալներից, սակայն, եթե վերցնենք 1900–1950թ. ծնված մալարիայով հիվանդացած 13 հիվանդներին, որոնցից միայն մեկի մոտ էր զարգացել երիկամների ամիլոիդոզի կլինիկան ±7,7±7,39%), և համեմատենք այդ թվերին ծնված ՊՀ-ամբ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ, ապա համանման տոկոսը կլինի 28,1±1,25% (n=1305), և տարբերությունը հավաստելի է (p< 0.05):

 

Տարած կարմրուկի պարագայում կյանքի երկրորդ տասնայկաում նկատվում է ամիլոիդոզով բարդանալու սովորականից ավելի բարձր ռիսկ, իսկ երրորդ տասնամյակում` հակառակը: Տարած խոզուկի կամ քութեշի պարագայում դեպքերի թիվը բավարար չէր հավաստելի արդյունք արձանագրելու հա-մար: Եթե հաշվի առնենք տարած բոլոր մանկական վարակները, ապա ըստ տաս-նամյակների ստանում ենք հետևյալ պատ-կերը. II` 14,8±3,31% (p<0.05), III` 1,9±1,91% (p<0.001), IV` 9,4±5,15%, V` 6,7±6,44%: Այսինքն, ընդհանուր վերցված՝ տարածված մանկական վարակներ տանելու դեպքում, կյանքի երկրորդ տասնամյակում նկատվում է ամիլոիդոզով բարդանալու վտանգի հավաս-տելի բարձրացում, ինչը երրորդ տասնամ-յակում փոխարինվում է այդ հավանականության զգալի անկումով:

 

Խրոնիկական տոնզիլիտի առկայության դեպքում, չնայած բավականին մեծ դիտար-կումների թվին, հավաստելի տարբերու-թյուններ չեն գրանցված:



Ինչպես երևում է բերված տվյալներից, ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ երբևէ կատարվել է վիրահատական միջամտություն, ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը կյանքի ցանկացած տասնամյակի ընթացքում հավաստելի չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից: Նույնիսկ եթե ավելացնենք դեպքերի թիվը, դիտելով վիրահատություններ տարած բոլոր հիվանդներին մեկ քանակա-կազմում (ըստ տասնամյակների. II` 5,4±0,58%, III` 8,3±0,84%, IV` 11,3±1,33%, V` 16,7±2,24%, VI` 11,1±2,80%), ապա միևնույն է, ամիլոիդոզի ըստ տասնամյակների հավանականությունը ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից հավաստելի չեն տարբերվում:

 

Այսպիսով, ՊՀ ժամանակ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա տարբեր հիվանդությունների և/կամ համախտա-նիշների ազդեցությունների մեր ուսումնասի-րությունները ցույց տվեցին, որ խրոնիկական գաստրիտով հիվանդների կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակների, տասներկումատնյա աղու խոցով, խրոնիկական կոլիտով, լեղաքարային հիվանդությամբ կամ խրոնիկական ոչ քարային խոլեսցիստիտով տառապողների կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակների ընթացքում, վիրուսային լյարդաբորբ տարած հիվանդների կյանքի երկրորդ տասնամյակի, խրոնիկական պանկրեաբորբով հիվանդների կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը հավաստելիորեն ցածր է, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմում: Խրոնիկական լյարդաբորբ ունեցող, ինչպես նաև լյարդի ցիռոզով հիվանդների դեպքում հավաստելի տարբերություններ չեն արձանագրված: Հեպատոլիենալ համախտանիշի առկայությունը կտրուկ բարձրացնում է ամիլոիդոզով բարդանալու հավանականությունը կյանքի համարյա բոլոր տասնամյակների ընթացքում: Շաքարախտով ՊՀ հիվանդների քանակակազմում միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում է նկատվում ամիլոիդոզի ցածր հավանականություն, համեմատած ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ: Ինչ վերաբերում է գինեկոլոգիական որոշ հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայությանը, ապա ՊՀ տառապողների մոտ դա հավաստելի չի ազդում ամիլոիդոզի հրովարտակման հավանականության վրա: Սուր շնչական վիրուսային վարակների բարձր հաճախականությամբ ՊՀ տառապողների մոտ ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը էապես չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից, իսկ վիրուսակայուն հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակում դիտվում է զգալիորեն ավելի հազվադեպ` կյանքի երրորդ և չորրորդ տասնամյակների ընթացքում: 1900-1950թ. ծնված մալարիայով հիվանդացածների մոտ երիկամների ամիլոիդոզի կլինիկայի զարգացման հավանականությունը հավաստելի ցածր է այդ թվերին ծնված ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի համանման տոկոսից: Ընդհանուր վերցված, տարածված մանկական վարակներ տանելու դեպքում (կարմրուկ, խոզուկ, քութեշ), կյանքի երկրորդ տասնամյակում նկատվում է ամիլոիդոզով բարդանալու վտանգի հավաստելի բարձրացում, ինչը երրորդ տասնամյակում փոխարինվում է այդ հավանականության զգալի անկումով: Խրոնիկական տոնզիլիտի առկայության դեպքում, չնայած բավականին մեծ դիտարկումների թվին, հավաստելի տարբերություններ չեն գրանցված: ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ երբևէ կատարվել է վիրահատական միջամտություն, ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը կյանքի ցանկացած տասնամյակի ընթացքում հավաստելի չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից:

 

Գրականություն

 

  1. 1. Այվազյան Ալ.Ա., Խեդոյան Ա.Յու. Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդու-թյամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զար-գացման հավանականության վրա: Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը: Մեդիցինսկիյ Վեստնիկ , 2004; (1):
  2. 2. Айвазян Ал.А., Хедоян А.Ю., Казарян Г.С., Минасян А.М., Симонян З.М., Айвазян Ар.А. Частота амилоидоза у больных периодической болезнью армян в различные возрастные периоды. Сообщение I. Влияние клинической формы болезни, Научные труды и сообщения НИЗ МЗ РА, Ереван, 2002, 2, с. 92.

 

 

 

Հեղինակ :  Ալ.Ա. Այվազյան ԵրՊԲՀ ներքին հիվանդությունների թ.1 ամբիոն, Էրեբունի Բժշկական Կենտրոն, սիրտ-անոթային ախտորոշման ծառայություն
Աղբյուր :  Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2004 (19), УДК 616-056
   
   
Ներկայացնող`   Doctors.am