Այրուցքն իրենից ներկայացնում է կերակրափողի երկարությամբ այրման զգացում, ինչն առավել արտահայտիչ է ստորին հատվածում։

Պատճառներ
Այրուցքն առաջանում է ստամոքսի թթու պարունակության` կերակրափող ընկնելու արդյունքում։ Պետք է նաև նշել, որ կարևոր նշանակություն ունեն վերջինիս լորձաթաղանթի բարձրաստիճան զգայունությունը, ինչպես նաև ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլն։

Կանխարգելում/Բուժում
Առավել հաճախ այրուցքը նկատելի է լինում ստամոքսահյութի բարձր թթվայնության, այդ հյութում աղաթթվի տոկոսի անկման, երբեմն էլ բացակայության դեպքում։ Այս ախտանիշն ուղեկցում է ստամոքսի տարբեր հիվանդություններով, լեղապարկի բորբոքմամբ, ստոծանու ճողվածքի և այլ գործոններով: Բուժումը պետք է ուղղված լինի առաջին հերթին հիվանդության վերացմանը։ Խիստ կարևոր է նշել հիշել այն փաստը, որ հիմնային միջոցների երկարատև, անկանոն օգտագործումը կարող է վնասակար լինել։ Ցանկացած հիմնային միջոցների ընդունման մասին պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Սննդից անհրաժեշտ է բացառել կծու և տապակած ուտեստները։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին