6.Լյարդի փոխպատվաստման վիրահատություն.
Արժեքը 577.100 ԱՄՆ դոլար

Սա մեծ ռիսկեր հետապնդող վիրաբուժական միջամտություն է, իսկական փորձություն հիվանդի համար: Լյարդը մարդու կենսագործունեության համար կարևորագույն օրգաններից է, որը խթանում է մարսողությունը, վնասազերծում տարատեսակ օտարածին գործոններ՝ ալերգեններ, տոքսիններ և այլն, ապահովում օրգանիզմին անհրաժեշտ գլյուկոզայի քանակը, ունի արյունաստեղծ գործառույթ: Այսպիսով, լյարդի փոխպատվաստումը, թերևս, կարելի է համարել ամենառիսկային վիրահատությունը բոլոր թվարկվածներից:

7.Սրտի բաց վիրահատություն.
Արժեքը 324.000 ԱՄՆ դոլար

Հաշվի առնելով այն, որ սրտային հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է ԱՄՆ-ում, սրտի բաց վիրահատությունն այդ երկրում ամենապահանջված բժշկական միջամտությունն է: Սրտի բաց վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ բուժական այլ մեթոդներն անարդյունավետ են եղել կամ տվյալ դեպքում կիրառելի չեն: Սա վիրահատության բավականին մեծ տարածում ունեցող տեսակ է, սակայն մեծ է նաև ռիսկերի հավանականությունը՝ արյունահոսություն, ինֆեկցիաներ, սրտի անկանոն աշխատանք, ընդուպ՝ կաթված: հետվիրահատական ընթացքը ևս դյուրին չէ: Սրտի բաց վիրահատությանը պետք է հետևեն հիվանդի հետևողական այցերը բժշկի, նշանակված թանկարժեք դեղորայքի կանոնավոր և տևական ընդունումը:

8.Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում. 
Արժեքը 289.400 ԱՄՆ դոլար

Ենթաստամոքսային գեղձը կենսական անհրաժեշտության մարսողական օրգան է, որն իրականացնում է ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների յուրացման գործառույթը: Այն արտադրում է օրգանիզմի համար անհրաժեշտ հորմոններ, ինչպիսիք են ինսուլինը և գլյուկագոնը: Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը բարդ և ռիսկային վիրահատություն է՝ պայմանավորված ինչպես դրա տեղակայմամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում, որպես կանոն, ցուցվում է միայն դրա քաղցկեղով տառապող հիվանդներին, իսկ հիվանդության ընթացքն այնքան է հյուծում մարդուն, որ նա կարող է պարզապես չհաղթահարել վիրահատությունը:

9.Երիկամների փոխպատվաստում. 
Արժեքը 262.900 ԱՄՆ դոլար

Ըստ վիճակագրության՝ տասը ամերիկացիներից մեկը տառապում է երիկամների այս կամ այն հիվանդությամբ, իսկ հիվանդացությունների թիվն օրեցօր աճում է: Հատկանշական է, որ վերը նշված արժեքը չի ներառում երիկամի դոնոր գտնելու և օրգանի արժեքը, այն ընդամենը փոխպատվաստման վիրահատության գինն է: 
Երիկամի փոխպատվաստումը ծավալուն և բարդ վիրաբուժական միջամտություն է, սակայն հարցը, իհարկե, չի սահմանափակվում միայն վիրահատությամբ: Բացի այն, որ օրգանի համար դոնոր գտնելը ինքնին դժվար գործընթաց է, փոխպատվաստումից հետոևս անձը ստիպված է լինում ընդունել լրացուցիչ դեղորայք՝ նոր օրգանի աշխատանքը խթանելու համար: Այս գործընթացը կարող է տևել անգամ տարիներ:


Աղբյուրը՝ Doctors.am