Օրեցօր սթրեսը ճնշում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Փաստորեն, խրոնիկական սթրեսը կարող է ազդել իմացական գործընթացների և էմոցիաների վրա: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճ բայց ուժեղ ֆիզիկական սթրեսը կարող է լավացնել հիշողությունը և իմացական գործընթացը:Ինչու՞ են պարապում քննությանը նախորդող գիշերը:

Բուֆֆալոյի համալսարանի հետազոտողները, որպես մոդել օգտագործելով կրծողներին հայտնաբերել են, որ սուր սթրեսսը դրական է ազդում իմացական գործընթացների և հիշողության վրա: Դա կապված է սթրեսի հորմոնի՝ կորտիկոստերոնի (մարդու օրգանիզմում՝ կորտիզոլի), գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևի վրա ազդեցության հետ՝ որը պատասխանատու է ՝մոցիաների և ուսուցման համար: Պարզվում է, որ ուժեղ կարճատև սթրեսսը ավելացնում է գլուտամատ նեյրոտրանսմիտտերի փոխանցումը և լավացնում աշխատանքային հիշողությունը:

"Սթրեսի հորմոնները, մեր օրգանիզմում կատարում են փլուզող և պաշտպանողական ֆունկցիաներ",- ասում է բուֆֆալոյի համալսարանից, հոգեբանության և կենսաֆիզիկայի պրոֆեսսոր, հետազոտության գլխավոր հեղինակ Ժեն Յանը.— "Դա բացատրում է այն փաստը, թե ինչու դեդլայնի և սթրեսի իրավիճակներում, մենք ավելի լավ ենք կատարում մեր աշխատանքը, սակայն հիմնավորում է նաև սթրեսսի նկատամամբ մեր ունեցած զգուշությունը":

Կտրուկ սթրեսը օգնում է ընդունել ճիշտ որոշումներ:

Կտրուկ սթրեսի ազդեցությունը աշխատանքային հիշողության վրա ստուգելու համար, գիտնականները լաբիրինթոսում գտնվող առնետների վրա փորձեր են արել այնքան ժամանակ, մինչև նրանք չեն գտել ճիշտ լուծումը դեպքերի 60-70 տոկոսում: Երբ կրծողները հասնում էին այս ճշգրտությանը երկու օր անընդմեջ, առնետների կեսին ստիպում էին 20 րոպե լողալ (կտրուկ սթրեսս), որից հետո նրանց նորից ուղղորդում էին լաբիրինթոս:

Արդյունքները ցույց տվեցին, որ սթրեսսի ենթարկված առնետները, դրան հաջորդող 4 ժամերի ընթացքում (և նույնիսկ հաջորդ օրը), շատ ավելի քիչ էին սխալվում լաբիրինթոսում քան սթրեսսի չենթարկված առնետները: Գիտնականները պարզեցին նաև, որ կարճատև սթրեսը չի ավելացնում կենդանիների դեպրեսիան և տագնապալի վարքագիծը:

Գիտնականների խոսքերով, իմացության և էմոցիաների համար պատասխանատու են ուղեղի մի քանի որոշիչ զոնաներ, այդ թվում պրեֆրոնտալ ուղեղը, որը համարվում է սթրեսի հորմոնների՝ կորտիկոստերոիդների հիմնական նպատակակետ: Բացի դրանից, գիտնականները պարզեցին, որ խրոնիկական սթրեսը, որձ առնետների մոտ, ճնշում է գլուտամատի փոխանցումը դեպի պրեֆրոնտալ կեղև, ինչը կտրուկ սթրեսի ազդեցության հակադարձ պրոցեսսն է: Պարզվեց նաև, որ էստրոգենի ռեցեպտորները, էգ առնետներին դարձնում են ավելի կայուն խրոնիկական սթրեսսների նկատմամբ, համեմատած որձերի հետ:

Հետազոտության արդյունքները կօգնեն մարդկային սթրեսի հետազոտմանը և դրա դեմ պայքարին, ապագայում:

am.psiarmenia.com