Օրեցոր շատանում են մաշկի խնամքի և երիտասարդացման համար առաջարկվող ժամանակակից միջոցները,  սակայն  ամբողջ աշխարհում  աճում է այն մարդկանց թիվը, ովքեր փնտրում են արդյունավետ, բայց առողջությանը չվնասող և անվտանգ մեթոդներ: Այդպիսի  մեթոդ  է  ժամանակակից  ռեֆլեքսոթերապիան, որի հիմքը  չինական ասեղնաբուժությունն է:

Ասեղնաբուժությունը որպես երիտասարդացման  և  կնճիռներից ազատվելու միջոց օգտագործվել է դեռևս չինական կայսրերի արքունիքում: Ընդ որում դրանից օգտվել են և կանայք, և տղամարդիք: Ռեֆլեքսոթերապիայի այս ուղղությունը այժմ կոչվում է ակուպունկտուրային կոսմետոլոգիա: Եվ չնայած որ դեմքի և մարմնի  մաշկի     երիտասարդացումը  ասեղնաբուժության միջոցով անվանում են կոսմետոլոգիական  միջամտություն, իրականում տեղի է ունենում ամբողջ օրգանիզմի առողջացում և երիտասարդացում:

Ասեղնաբուժությունը առաջացնում է հյուսվածքների տեղային ռեակցիա, նպաստում է էլաստինի և կոլագենի արտադրմանը, ակտիվացնում է անոթային ռեկցիան` արյան հոսքը և լիմֆոդրենաժը, և ամենակարևորը  նպաստում է ադեկվատ`յուրաքանչյուրի համար ինդիվիդուալ, էներգիայի շրջանառությանը: Եվ չնայած որ ոչ մի նյութ չի ներմուծվում օրգանիզմ, պրոցեդուրան , կախված բժշկի առաջ դրված խնդրից, տալիս է բոտոքս-էֆեկտ, լիֆտինգ-էֆեկտ, կնճիռների կոլագենային հագեցման էֆեկտ, ինչը վիզուալ արտահայտվում է ծերացման նշանների պակասումով, թարմանում է դեմքի գույնը, պակասում կամ վերանում են այտուցները, աչքերի տակի պարկերը, լավանում է կոպերի տոնուսը, ուղղվում է կրկնակզակը, մաշկի ճարպոտությունը կամ չորությունը, մաշկը դառնում է ավելի առաձգական, շրթունքները`ավելի հյութեղ:

Անհատական ընտրված կուրսը հանում է էմոցիոնալ լարվածությունը, տալիս թեթևության զգացում, պակասեցնում կամ վերացնում է մարսողական և էնդոկրին դիսֆունկցիան: Ժամանակակից ռեֆլեքսոթերապիայի մեթոդներից  կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում է նաև բիոպունկտուրան` կենսաբանական ակտիվ կետերի մեջ տարբեր նյութերի փոքր չափաբաժիններով ներարկումները, որն անվանում են նաև ակուպունկտուրային մեզոթերապիա և իր մեջ ներառում է երկու մեթոդների դրական կողմերը:  

Ակուպունկտուրային կոսմետոլոգիայի ուղղություններից է կազմվածքի ակուպունկտուրային կորեկցիան, ինչը շատ դեքերում կարող է փոխարինել լիպոսակցիային և մաշկային ճարպի վիրաբուժական ճանապարհով հեռացմանը : Այս մեթոդով պակասում են լոկալ`տեղային ճարպային կուտակումները որովայնի, ազդրերի, հետույքի,  մեջքի, պարանոցի հատվածներում, վերականգնվում է մաշկի առաձգականությունը, այդ թվում նաև մաշկի զգալի կախվածությունը ձեռքերի, ազդրերի, որովայնի շրջանում: Բուժումը կուրսային է և կազմվում է խիստ անհատական յուրաքանչյուր պացիենտի համար:


Հեղինակ` բժիշկ - ռեֆլեքսոթերապևտ Հովհաննիսյան Հայկուհի Մերուժանի