Բոլորին հայտնի է, որ սթրեսը օրգանիզմի վրա ունի բացասական ազդեցություն: Ամեն օր մենք հանդիպում ենք ինչ-որ անբարեհաջող գործոնների, որոնք կարող են բերել սթրեսի և դեպրեսիայի: Հնարավո՞ր է արդյոք, ինչ-որ ձևով չափել սթրեսի մակարդակը:
Պարզվում է՝ այո: Գոյություն ունի տեսություն, ըստ որի, տարբեր իրադարձությունները մարդու մոտ առաջացնում են տարբեր ուժի հակազդումներ:
Այս տեսության հիման վրա, հոգեբույժ Թոմաս Հ. Հոլմսը, մի ինքնատիպ իրադարձությունների սանդղակ ստեղծեց, որտեղ ամեն իրադարձությանը համապատասխանում էր ինչ-որ բալլ: Գլխի ընկնելը դժվար չէ, որ ինչքան բալլը բարձր՝ այնքան սթրեսի մակարդակը նույնպես բարձր:

Որպեսզի չափել սեփական սթրեսի մակարդակը, անհրաժեշտ է այս սանդղակում նշել այն իրադարձությունները, որոնք կատարվել են Ձեր հետ վերջին 1 տարվա ընթացքում: Սթրեսը կարող է հիվանդությունների տեսքով բարդություններ թողնել, և այս հաշված բալլերի գումարի միջոցով կարելի է որոշել այդպիսի բարդություն առաջանալու հավանականությունը:

Եթե արդյունքը գտնվում է մինչև 150 բալլի սահմանները, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 37%:

Եթե արդյունքը գտնվում է 150-300 բալլերի սահմաններում, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 40 - 60%-ի սահմաններում է:

Եթե արդյունքը բարձր է 300 բալլից, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 80 – 90%:

Եվ ինչ պետք է անել, եթե հաշվված բալլերը բարձր լինեն:
Տարվա ընթացքում կարելի է բավարար քանակի բացասական իրադարձություններ կուտակել, և քչերն են ցանկանում իրենց ուսերին զգալ այս "էմոցիոնալ բեռը":
Սթրեսի բարձր մակարդակը, ոչ միայն տհաճ է, այլ նաև անցանկալի մեր առողջության համար: Իհարկե կուտակված սթրեսսը կարելի է հանել: Սթրեսի հանման միջոցների մասին բազմիցս պատմվել է, սակայն երբեմն խնդիրը կարող է կայանալ նրանում, որ մարդը իրեն հաշիվ չի տալիս այն բանում, որ իրեն օգնություն է պետք: Երբեմն ունենալով, ինչպես մեզ թվում է անպատճառ անհանգստություն, տարբեր ձևի թուլություններ և առողջության հետ կապված խնդիրներ, մենք չենք հասկանում, որ այս ամենի պատճառը սթրեսսն է, որը "սեղմում" է մեր վրա, և թույլ չի տալիս, որ լիարժեք ուրախանանք կյանքով:
Հնարավոր է, որ այս դեպքում, սթրեսսի մակարդակի հածվումը կօգնի մեզ մտածել այս հարցի շուրջ: Լինում են նաև այլ իրավիճակներ, երբ մարդը հարաբերականորեն հասկանում է, սակայն չի ցանկանում մինչև վերջ խոստովանել, որ օգնություն է անհրաժեշտ: Սովորաբար այսպիսի մարդիկ, էմոցիոնալ խնդիրները լուրջ չեն ընկալում, համարելով, որ դա բնորոշ է "թույլշ մարդկանց": Այս դեպքում հնարավոր է, որ Դուք փորձեք հաշվել այն մարդու, ում ցանկանում եք օգնել, սթրեսի մակարդակը, և նրբանկատորեն բացատրեք նրան: Ահա ևս մեկ իրավիճակ, երբ մարդը համարում է, որ ներքևում բերված աղյուսակից որևէ մի որոշակի իրադարձություն չի համապատասխանում նրա "անձնական" սթրեսի մակարդակին: Այս դեպքում, ցանկանում ենք հիշեցնել տողեր, Դեյլ Կարնեգիի գրքից, ով մարդկային փոխհարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետ էր՝. "Թույլ մի տվեք Ձեզ տրամադրությունը գցել մանրուքներից, որոնց պետք է արհամարհել և մոռանալ: Հիշեք, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնել մանրուքների վրա":

Սթրեսի մակարդակի որոշումը ըստ դոկտոր Թոմաս Հ. Հոլմսի:

Ամուսնու մահը՝ 100

Բաժանությունը՝ 73

Ամուսինների բաժանումը՝ 65

Բանտարկությունը՝ 63

Մտերիմ ընտանիքի անդամի մահը՝ 63

Վնասվածքը կամ հիվանդությունը՝ 53

Ամուսնությունը՝ 50

Աշխատանքից ազատվելը՝ 47

Ամուսինների հաշտեցումը՝ 45

Թոշակի անցնելը՝ 45

Ընտանիքի անդամի առողջական վիճակի փոփոխությունը՝ 44

Հղիությունը՝ 40

Սեռական խնդիրները՝ 39

Ընտանիքի համալրումը՝ 39

Բիզնեսի վերակառուցումը՝ 39

Նյութական վիճակի փոփոխությունը՝ 38

Մոտ ընկերոջ մահը՝ 37

Զբաղվածության բնույթի փոփոխումը՝ 36

Ընտանեկան վեճերի թվի փոփոխությունը՝ 35

$ 10 000 գումարից բարձր վարկը կամ կալանքը՝ 31

Կալանված ունեցվածքի վերագնելու հնարավորության զրկումը՝ 30

Ծառայողական պարտականությունների փոփոխությունը՝ 29

Որդու կամ դստեր ընտանիքի լքումը՝ 29

Ամուսնու բարեկամների հետ ունեցած խնդիրները՝ 29

Սեփական կարկառուն նվաճումները՝ 28

Ամուսնու ածխատանքի ընդունվելը, կամ նրանից ազատվելը՝ 26

Ուսումնական հաստատություն ընդունվելը, կամ ավարտելը՝ 26

Կյանքի պայմանների փոխվելը՝ 25

Անձնական սովորույթներից հրաժարվելը՝ 24

Ղեկավարության հետ խնդիրները՝ 23

Աշխատանքային պայմանների և ժամանակների փոփոխությունները՝ 20

Բնակության վայրը փոխելը՝ 20

Ուսման պայմանների փոփոխությունները՝ 20

Հանգստի հետ կապված սովորույթները փոխելը՝ 19

Կրոնական ոլորտում ակտիվության փոփոխությունը՝ 19

Սոցիալական ակտիվության փոփոխությունը՝ 19

$ 10 000 գումարից ցածր վարկը կամ կալանքը՝ 17

Քնի և ակտիվության ռեժիմի փոփոխությունները՝ 16

Տուն մտնող մարդկանց թվի փոփոխությունը՝ 15

Արձակուրդը՝ 13

Ամանօրյա արձակուրդները՝ 12

Աննշան իրավախախտումը՝ 11


am.psiarmenia.com