Իսրայելցի գիտնականները մշակել են նոր միջոց քրոնիկ փորկապության բուժման համար: Այն իրենից ներկայացնում է վիբրացիոն հաբ, որը հիվանդ է պետք է կուլ տա:

Հայտնագործության հեղինակները Թել-Ավիվի Նեյրոգաստրոէնտրոլոգիական կենտրոնի գիտնականներն են Իշայ Ռոնի ղեկավարությամբ: Պատիճն աշխատում է հետևյալ մեխանիզմով. կլանումից հետո այն սկսում է վիբրացիայի ենթարկվել 6-8 ժամվա ընթացքում՝ ի շնորհիվ ներքին շարժիչի, որը խթանում է աղիների պերիստալտիկան: Արդյունքում այն անցկացնում է փորկապությունը:
26 հիվանդների վրա կատարված առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական 2 անգամ կիրառելու դեպքում վիբրացիոն կապսուլան աղիների շարժունակությունը մեծացնում է մոտ 2 անգամ:  Մշակված պատիճը դուրս է գալիս բնական ճանապարհով, չունի կողմնակի ազդեցություններ և  կարող է հեռացվել զուգարանի միջոցով: Նախատեսվում է այս հայտնագործություն շուկա մտցնել 2015 թվականի վերջում:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ likar.info