Ամերիկացի բիոինժեներները ստեղծել են հիդրոգել, որը մարդու մարմնի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վիճակից վեր է ածվում կիսապինդ զանգվածի, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն դեգրադացվում համապատասխան արագությամբ: Վերջինս կարող է դառնալ ոսկրերի մեջ ներկառուցվող շյուղերի փոխարինիչ, հրապարակվել է Biomacromolecules ամսագրում:

Ջերմաստիճանի փոփոխությանը հակազդող ժամանակակից պոլիմերները հիմնականում ունեն այն թերությունը, որ պնդանալուց հետո շատ շուտ կոտրվում են, ինչը խանգարում է կոտրված ոսկի լիարժեք վերականգնմանը:

Ռայս համալսարանի գիտնականները լուծում են տվել այդ խնդրին ՝ ավելացնելով կապող քիմիական բաղադրիչներ գելի մոլեկուլների կառուցվածքում:  
«Երբ մարմնի ջերմության ազդեցության տակ տեղի է ունենում գելի խտացում, սկսվում է վերջինիս կայունացման գործընթացը»- բացատրում է հետազոտության գլխավոր հեղինակ Բրենդոն Ուոթսոնը:

                                
Բիոինժեներների կողմից ստեղծված գելը հետագայում կարող է դառնալ մարդու օրգանիզմի վնասված ոսկրերի և այլ կենսաբանական հյուսվածքների հենքի և վերականգնման համար նյութ: Սենյակային ջերմաստիճանի պայմաններում հիդրոգելը հեղուկ է, որը մարմնի մեջ ներարկվելիս վերածվում է գելի՝  համալրելով և  կայունացնելով ազատ տարածությունն այնքան ժամանակ մինչ բնական աճի ընթացքում կենսաբանական հյուսվածքով փոխարինվելը:

«Սա նոր ջերմազգայուն հիդրոգել է, որը կարող է ցողունային բջիջները հասցնել ոսկրի ախտահարման հատված, և աճին ու ոսկրային հյուսվածքի զարգացմանը զուգահեռ աստիճանաբար դեգրադացվել»: - նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Անտոնիո Միկոսը:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am/

Նյութը՝ http://news.rice.edu/

Ստորև ներկայացված տեսանյութը անգլերեն լեզվով է: