Շատերն այսօր երազում են նիհարել, և սա նորմալ է, եթե կան հավելյալ ճարպային կուտակումներ: Քաշի նվազումը սպորտով զբաղվելու, ճիշտ սնվելու , հատուկ պրոցեդուրաների արդյունքում հրաշալի է: Նշանակում է` կարող եք ուրախանալ Ձեր ձեռքբերումներով և շարունակել նույն ոգով: Իսկ արդյո՞ք լավ է, երբ քաշը նվազում է առանց ջանքերի: 

Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտություն անցնել

Նախկին կենսակերպի պահպանման պարագայում քաշի 5%-ից ավելի կորստի դեպքում: Սովորաբար մարդը արագ նիհարում է, եթե մկաններին, սրտին, գլխուղեղեղին չեն բավարարում սննդարար նյութերը: Հենց այս ժամանակ էլ չբավարարող էներգիան օրգանիզմը ստանում է կուտակված ճարպային հյուսվածքից: Թվարկենք քաշի կորստի հիմնական պատճառները:

Պարազիտներն ու ինֆեկցիաները

Կտրուկ նիհարել հնարավոր է օրգանիզմում հայտնված լյամբլիաների և հելմինթների պատճառով: Քաշի կորստից բացի կարող է առաջանալ որովայնի փքվածություն, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ցան: Քաշը կտրուկ նվազում է նաև ՁԻԱՀ-ի hեպատիտ C-ի, տուբերկուլյոզի դեպքում: Օրգանիզմը ինֆեկցիայի դեմ պայքարում շատ էներգիա է կորցնում, ինչպես նաև հաճախ հիվանդը կորցնում է ախորժակը:

Արյան հիվանդություններ և չարորակ նորագոյացություններ

Քաղցկեղի դեպքում նույնպես կորում է ախորժակը, փոխվում է ճաշատեսակենրի համը, նվազում է ճարպային և մկանային հյուսվածքի ծավալը նույնիսկ նորմալ սնվելու դեպքում: Իհարկե բացասական ազդեցություն է թողնում նաև քիմիոթերապիայի կուրսը: Քաշի կորուստը ավշային հանգույցների մեծացման հետ մեկտեղ լիմֆոգրանուլեմատոզի և լիմֆոմայի հիմնական ախտանիշերից է:

Հորմոնններ

Նյութափոխանակությանը ուղիղ ազֆեցություն թողնում են մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի, վահանագեղձի և հիպոֆիզի հորմոնները: Մարմնի զանգվածը նվազում է առաջին տիպի շաքարային դիաբետի և հիպերթիրեոզի ժամանակ: Հիպեթիրեոզ կարելի է կասկածել մաշկի չորության, տրամադրության փոփոխությունների, թուլության , պուլսի հաճախացման դեպքում:

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ

Այս հիվանդությունների շարքում են ցելիակիան, ատրոֆիկ գաստրիտը և էնտերոկոլիտը: Նրանք առաջացնում են ստամոքսի և աղիեների լորձաթաղանթի ատրոֆիա, հետևաբար սնդարար նյութերը սկսում են վատ ներծծվել: Հիվանդին անհանգստացնում են նաև որովայնի փքվածությունը, փորկապությունը, դիարեան, ցավի զգացողությունը: Կարող է զարգանալ անեմիա, որը արտահայտվում է թուլությամբ, գունատությամբ, լնդերից արնահոսությամբ, եղունգների շերտավորմամբ, մաշկի չորությամբ:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Med-otzyv.ru