Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ երջանկության զգացումը կախված չէ նրանից, թե որքան լավ են ընթանում գործերը: Մենք մեզ երջանիկ ենք զգում, երբ ամեն ինչ ընթանում է ավելի լավ, քան մենք սպասում էինք: Այսպիսով, սպասումների շեմը նվազեցնելը կարող է դառնալ դեպի երջանկություն տանող բանալին, գրում է The Telegraph-ը:
 
Հետազոտությանը մասնակցել են 26 կամավորներ: Նրանք խաղում էին մոլեխաղ: Մասնակիցները կարող էին հետևել երկու ռազմավարությունների: Առաջին ռազմավարությունն էր կրել ամեն խաղում 40 պենս, իսկ երկրորդը՝ ունենալ 90 պենս կրելու հնարավորություն կամ ոչինչ: Գիտնականները պարզել են, որ փողի կուտակումը մարդկանց երջանիկ չէր դարձնում: Երջանկությունն առաջանում էր մեծ գումար հաղթելու գայթակղությունից, հատկապես երբ մարդիկ հաղթում էին այն ժամանակ, երբ դա չէին սպասում:
 
Սակայն հետազոտողները հայտնաբերել են, որ դրական սպասումները երջանկության մակարդակը բարձրացնում են մինչ այն պահը, երբ պլաններն արդեն իրականություն են դառնում: «Եթե մենք պատրաստվում ենք հանդիպել մեր ընկերոջ հետ մեր սիրելի ռեստորանում, ապա, դրական սպասումները բարձրացնում են մեր երջանկության զգացումը» - ասում է հետազոտող Ռոբ Ռուտլեջը: Ընդ որում, եթե սպասումները չափազանց մեծ են, ապա մարդը հեշտությամբ կարող է իրեն դժբախտ զգալ, երբ դրանք չեն արդարանում:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝  telegraph.co.uk