Առաջ դեռահասները թերարժեքության զգացում  էին ունենում հասակակիցների ծաղրանքի պատճառով, այժմ այս երևույթին փոխարինում են բջջային հավելվածները` Snapchat-ն ու նմանատիպ ֆիլտրային ծրագրերը:
Ուզած պահին հեռախոսում ինդեալական արտաքին տեսնելը խառնաշփոթ է առաջացնում գլխուղեղում, իսկ հետո՝ երբ հայելին այլ բան է ցույց տալիս, շատերը որոշում են դիմել պլաստիկ վիրաբույժի:


Նմանատիպ բջջային հավելվածները ցածր ինքնագնահատականի, անգամ  դիսմորֆիայի (hոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը չափից ավելի անհանգստացած  ու զբաղված է իր մարմնի աննշան դեֆեկտով կամ առանձնահատկությունով) առաջացման պատճառ են դառնում. գրում է CNN-ը:
Մարմնի դիսմորֆիկ խանգարումները կապված են ուտելու խանգարումների  և դեպրեսիայի հետ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցիալական  ցանցերում իրենց նկարներով կիսվող աղջիկներն ավելի դժգոհ են սեփական կազմվածքից, ինչի պատճառով էլ սկսում են քիչ սնվել:

Աղբյուրը՝ cnn.com