Քնի օբստրուկտիվ ապնոէն, որն ուղեկցվում է խռմփոցով, առավել վտանգավոր է կանանց սիրտ-անոթային համակարգի համար, ասվում է նոր հետազոտության մեջ, որի շրջանակներում ուսումնասիրվել է 4,877 մարդ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն կանայք և տղամարդիկ, որոնք ունեցել են խռմփոցներ, նրանց մոտ սրտի ձախ փորոքի պատը հաստացած է եղել, որն առավել ցայտուն է դրսևորվել կանանց մոտ: 

Քնի օբստրուկտիվ ապնոէն 2-5 անգամով ավելի շատ է հանդիպում տղամարդկանց, քան կանանց մոտ, սակայն երբ կանանց մոտ սկսվում է նախադաշտանդադարի շրջանը, քնի օբստրուկտիվ ապնոէի ռիսկը մեծանում է:

Քնի օբստրուկտիվ ապնոէի ախտորոշումը կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում այն կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների, ըդնհուպ մինչեւ՝ հանկարծակի սրտային մահվան:

Քնի օբստրուկտիվ ապնոէ կարելի կասկածել, երբ կա`

  • բարձր և ընդհատվող գիշերային խռմփոց
  • գիշերային միզարձակման հաճախականության շատացում
  • գիշերային քնի երկարատև խանգարում 6 ամիս և ավելի
  • ցերեկային քնքոտություն
  • ճարպակալում
  • շնչառության կանգ քնած ժամանակ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
Աղբյուրը՝ Doctors.am