Սլավմեդ բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքն իրականացնում է ինչպես առողջ, այնպես էլ տարբեր խնդիրներով լույս աշխարհ եկած նորածինների խնամք:

Այստեղ առկա են նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, մասնավորապես

ճառագայթային տաքացուցիչ,

քյուվեզ,

ռեսպիրատոր թերապիայի համար նախատեսված ժամանակակից սարքավորումներ,

ունիվերսալ մոնիտորներ, որոնք իրականացնում են սրտի զարկերի և շնչառության հաճախության, մարմնի ջերմաստիճանի, արյան թթվածնային հագեցվածության մոնիտորինգ, չափում են նորածնի զարկերակային ճնշումը, ինչպես նաև թույլ են տալիս կատարել էլեկտրասրտագրություն:

ինֆուզոմատ և այլն..

 

Առողջ նորածինների խնամքը իրականացվում է մայրերի հետ համատեղ կեցության հետծննդյան հիվանդասենյակներում: Կան ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր հիվանդասենյակներ:

- Իմ երրորդ բալիկին որոշեցի ծնունդ տալ Սլավմեդ բժշկական կենտրոնում: Հղիության ամբողջ ընթացքը վերահսկվել է այս կենտրոնում: Հատկապես կարևորում եմ, որ այստեղ անձնակազմը առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում երեխայի խնամքի հետ կապված տարբեր նրբություններ մայրիկներին սովորեցնելուն: Թեկուզ և արդեն փորձառու մայրիկ եմ, սակայն շատ նորություններ իմացա այստեղ: Ի դեպ, չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, սակայն սա իմ ամենաթեթև ծննդաբերությունն էր: Բոլոր նորածիններին, ներկա և ապագա մայրիկներին առողջություն եմ մաղթում և նման դրական ու պրոֆեսիոնալ վերաբերմունք, ինչպիսին ես ստացա Սլավմեդ-ում, - ասում է 27 ամյա Լիանա Ամարյանը:

Սլավմեդ բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում իրականացվում է ինչպես պետական պատվերի ողջ փաթեթի շրջանակում, այնպես էլ այդ շրջանակից դուրս ծառայություններ, հետազոտություններ և սքրինինգներ: Վերջիններիս թվին են պատկանում նորածինների կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, պուլսօքսիմետրիայի սքրինինգը սրտի բնածին հիվանդությունների հայտնաբերման նպատակով, խորհրդատվություն դուրս գրումից հետո: Վերը նշված բոլոր ծառայությունները և հետազոտություններն անխտիր կատարվում են անվճար:

Նորածնային ծառայության պատշաճ որակի ապահովման համար հսկայական է նաև հարակից լաբորատոր և գործիքային հետազոտություններ իրականացնող ծառայությունների դերը, որոնք շուրջօրյա ապահովում են արյան ընդհանուր քննություն, գլյուկոզայի և բիլիռուբինի մակարդակն արյան մեջ, թվային ռենտգենաբանական քննություն, տարբեր օրգան-համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն, արյան ստերիլություն: Անհրաժեշտության դեպքում, այս ցանկը կարող է համալրվել ավելի բարդ, խորացված և սպեցիֆիկ հետազոտություններով:

Սլավմեդ բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում քաջ գիտակցում են, որ բոլոր սարքավորումները և գործիքային հետազոտությունները դրական արդյունք կարող են ապահովել միմիայն արհեստավարժ բուժաշխատողների շնորհիվ, ուստի կենտրոնի քաղաքականության անկյունաքարերն են ապացուցողական բժշկությունը, բուժաշխատողների հմտությունների և գիտելիքների անընդհատ կատարելագործումը, բուժաշխատողների և հիվանդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության ձևավորումը:

Բաժանմունքի ղեկավար՝ Հովհաննես Ղազարյան


Աղբյուրը՝ Doctors.am