Սինոֆոբիա (հին հունարեն κυν - շուն և φόβος - վախ) - հոգեկան խանգարում, ֆոբիա (իռռացիոնալ վախ), որի առարկան հանդիսանում են շները: Հոգեբուժության պրակտիկայում, սինոֆոբիայի դասին է ընդունված դասել առանձին, կոպիտ ասած՝ ֆոբիաներ՝ վախը կծելուց (ադակտոֆոբիա) և կատաղությամբ վարակվելուց վախը (ռաբիեֆոբիան) սինոֆոբիան, որպես օրենք արտահայտվում է մի ուրիշ հոգեկան խանգարման շրջանակներում՝ կարող է հանդիպել շիզոֆրենիայի ժամանակ (այս դեպքում հաճախ համակցվում է սենսոպատիաների, ալգիաների, իպոխոնդրիկ կառուցումների հետ), դեպրեսիայի ժամանակ և ավելի հաճախ նեվրոտիկ խանգարումների կառուցվածքում (ֆոբիան հիմնականում ինտենսիվ է պանիկական ատակաների ժամանակ), սթրեսսների և ադապտացիոն խանգարումների հետ կապված խանգարումների ժամանակ սինոֆոբիան հանդիպում է բավականին հաճախ - 1,5%-ից 3,5% անձանց մոտ՝ ընդհանուր պոպուլյացիայում, որում գերիշխում է երիտասարդ տարիքը, այդ թվում, դեպքերի 10%-ում, անհրաժեշտ է լինում բժշկական միջամտություն:

Գործնականում անհրաժեշտ է տարբերել իրական (կլինիկական) սինոֆոբիան - փսեվդոֆոբիայից, որը հաճախ ցուցադրում են լատենտ կամ կլինիկական սադիստները, այսինքն պերվեսանտ - փսիխոպատները, ովքեր փորձում են նման կերպով արդարացում ստեղծել իրենց անբնական կենդանիներ տանջելու և սպանելու հակումների համար, կամ էլ փորձում են, իրենց արարքների համար ռացիոնալ բացատրություն ձևավորել՝ շրջապատի համար:

Նույն կերպով, հիմքեր չունի որպես սինոֆոբիա քննարկել, որոշ էթնիկական և կրոնական ավանդներում առկա արհամարհական վերաբերմունքը շների նկատմամբ և շներկ դասումը պիղծ կենդանիների շարքը (իսլամում) և այլն, ինչը սակայն կարող է բերել լուրջ իրավաբանական կազուսների (օրինակ՝ Ֆինլյանդիայում գործող օրենսդրական արգելքը - բնակելի շենքերի վերելակներով շուն տեղափոխելու մասին և այլն):

Իր հերթին, սինոֆոբիան դիտարկվում է որպես բարոյական նորմերի խախտում և որոշ ավանդական մշակույթներում, որտեղ տնտեսությունը սերտորեն կապված է շների հետ՝ հյուսիսային ժողովուրդների, Կովկասի որոշ լեռնային ժողովուրդների, Եվրասիայի քոչվոր ժողովուրդների և այլ նմանատիպ ժողովուրդների մոտ, պախարակվում է հասարակության կողմից:

Իրական սինոֆոբիան, գործնականում միշտ պասսիվ է, ավելի ծանր ձևերի մեջ կարող է բերել պաթոլոգիական վիճակների լայն գամմայի արտահայտմանը՝ ստուպորայինից մինչև իսթերիկ, նույնիսկ միայն շան պատկերի ցուցադրումից հետո Պսեվդոֆոբիան, դեպքերի մեծամասնությունում, ուղեկցվում է պսեվդոֆոբիայի առարկայի՝ շների, նրանց տերերի, և նույնիսկ ուղղակի այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն խրախուսում իրենց ագրեսսիան, արտահայտված սուր ագրեսիայով, ի շնորհիվ որի, գործնականում շատ դժվար է լինում տարբերել այսպիսի պսեվդոֆոբիայի արտահայտումը - սովորական ռեակտիվ պսիխոզից կամ կպչուն վիճակների պսիխոզի արտահայտումից:

Իրական սինոֆոբիայի հաստատուն ախտորոշման համար պետք է բավարարվեն ներքոհիշյալ չափանիշները՝.

Հոգեբանական կամ վեգետատիվ ախտանիշները պետք է լինեն տագնապի առաջնային արտահայտումներ այլ ոչ թե երկրորդային, այնպիսի ուրիշ ախտանիշների նկատմամբ, ինչպիսիք են զառանցանքը կամ կպչուն մտքերը:

- տագնապը պետք է սահմանափակվի որոշակի ֆոբիկ օբյեկտով կամ իրավիճակով:
- ֆոբիկ իրավիճակից խուսափվում է, երբ դա հնարավոր է:

Սինոֆոբիան, ուրիշ ֆոբիաների նման դասակարգված է МКБ-10-ի F4 գլխի (Նևրոտիկ, կապված սթրեսսի և սոմատիկ խանգարումների հետ), V դասի (Հոգեկան և վարքային խանգարումներ) F40 ենթագլխի տակ (Ֆոբիկ տագնապային խանգարումներ): Ելնելով այս ֆոբիայի վերընշված առանձնահատկություններից, հայրենական հոգեբուժության մեջ ընդունված է նրան դիտարկել ֆելինոֆոբիայի շարքում, որպես զոոֆոբիայի առանձին դեպք Եթե զոոֆոբիան, իր բոլոր արտահայտումներով, դասվում է սպեցիֆիկ (մեկուսացված) ֆոբիաների շարքին, ապա իրական սինոֆոբիան, դասվում է սոցիալական ֆոբիաների շարքին (կոդ  F40.1), քանի որ, մի կողմից նրա արտահայտումները, բացի ֆոբիայի առարկան, կարող են ուղղվածություն ունենալ նաև մարդկանց նկատմամբ և հենց ինքը՝ ֆոբիան կարող է բերել սոցիալիզացման խանգարումների և հիվանդի ասոցիալ վարքագծի, իսկ մյուս կողմից՝ մեկուսացված ֆոբիաների համար, միանշանակորեն բացառվում է նոզոֆոբիաների կամայական տարբերակների արտահայտումը, ինչը արդեն վերաբերվում է նևրոզներին (կոդ F45.2), ինչին վերաբերվում է ռաբիեֆոբիան, միաժամանակ, պարտադիր ախտորոշիչ նախանշան է հանդիսանում ուրիշ հոգեպաթոլոգիկ խանգարումների բացակայությունը:

Երբ շների վտանգավորության մասին եղած հիվանդի համոզմունքը հասնում է զառանցանքի ինտենսիվության՝ օգտագործում են զառանցանքային խանգարումներ բաժինը (կոդ F22):

Սինոֆոբիան սովորաբար զարգանում է մանկական կամ երիտասարդ տարիքում, և եթե չի բուժվում, կարող է պահպանվել տասնամյակներ Խանգարման լրջությունը, որն առաջանում է արդյունավետության անկման արդյունքում, կախված է նրանից, թե ինչ հեշտությամբ, հիվանդը կարող է խուսափել ֆոբիկ իրավիճակներից:

Նախկինում ենթադրվում էր, որ իրական սինոֆոբիայի զարգացման վրա կարող է ազդեցություն ունենալ մանկական տարիքում եղած վախի իմպրիտինգը, ինչը առաջացել է շան կողմից արտահայտված ագրեսիայից կամ նրա կծելուց Սակայն ավելի ուշ որոշվեց, որ հաճախ նույնիսկ այն երեխաների մոտ, ովքեր բազում անգամներ ենթարկվել են շան կծոցների՝ սինոֆոբիա չի զարգացել, իսկ հիվանդների մոտ, ովքեր նախքինում երբեք շների հետ կոնֆլիկտներ չեն ունեցել, կարող է հանկարծակի զարգանալ, ընդ որում բավականին ծանր ձևերով:

Պսեվդոֆոբիան կարող է նաև ձևավորվել հիվանդների թերարժեքության բարդույթի բազայի վրա, որոնք չնայած, որ կլինիկական պսիխոպաթներ չեն, սակայն ենթագիտակցաբար զգում են ուրիշ մարդկանց համեմատ իրենց թերիությունը այն բանի պատճառով, որ նրանք (իրականում կամ միայն սեփական պատկերացման մեջ) անընդունակ են արտահայտել այնպիսի բարոյական որակներ, որոնք կենցաղային մակարդակի վրա համարվում են շներին բնորոշ՝ անչափ հավատարմություն և նվիրվածություն, կոնկրետ մարդկանց կամ առանձին անձի նկատմամբ ունեցած, շահախնդրությամբ չպայմանավորված սեր, անձնազոհ խիզախություն և չնայած սպառնալիքի չափերին և այլ պայմաններին, մերոնց պաշտպանելու անպայման պատրաստակամություն:

Սինոֆոբիայով տառապող մարդիք, երբ խանգարումը անցնում է պարանոիդալ զառանցանքի ստադիա, կարող են շրջապատի համար լուրջ վտանգ ներկայացնել: Այս վիճակում, նրանք հակված են հանցագործություններ կատարել:

Իրական հիմքերի առկայության դեպքում (վաղ տարիքում վախ կամ շան կծել), բավական արդյունավետ է ադեկվատ հոգեթերապիան:

Ընդհանուր առմամբ կարելի է խորհուրդ տալ ամբուլատոր բուժում: Բուժումը սովորաբար տևում է 6-12 ամիս: Նախկինում, բուժման համար օգտագործվում էին բենզոդիազեպամի շարքի տրանկվիլիզատորներ (էլենիում, ֆենազեպամ, սեդուկսեն), սակայն այս դեղամիջոցների հաճախ և անկանոնակարգված ընդունումը, բերում էր դրանցից կախվածության, այդ պատճառով էլ այս դեղամիջոցներով բուժումը, խիստ սահմանափակվում է ժամանակային առումով (երկու շաբաթից ոչ ավել): Հիմա համարվում է, որ ֆոբիայի այսպիսի բուժումը, ամենայն հավանականությամբ ոչ արդյունավետ կլինի և արդյունավետ կդառնա միայն հոգեթերապևտիկ միջամտության հետ համակցման դեպքում:

psyhelp.am