Խանգարման ընդհանուր նշաններ՝

շնչահեղձություն,

• արագ, դանդաղ կամ անկանոն շնչառություն,

• խորը կամ մակերեսային շնչառություն,

• աղմկոտ շնչառություն,

• խոնավ, գունատ կամ կապտավուն մաշկ։

Առաջին օգնություն

• Նստեցնել տուժածին հարմար դիրքով, արձակել սեղմող կապերը։

• Խորհուրդ տալ նրան հնարավորինս քիչ շարժվել։

• Ապահովել թարմ օդի բավարար քանակ։

• Հանգստացնել տուժածին։

• Օգնել ընդունելու բժշկի կողմից նախկինում նշանակված դեղամիջոցները։

• Զանգել շտապօգնություն։

Անգիտակից վիճակ. շնչառության կանգ

Շնչառության կանգի դեպքում արյան մեջ թթվածինը կտրուկ նվազում է, սկսում են վնասվել հյուսվածքները, խաթարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը, որը շատ կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել սրտի կանգի և մահվան։

Շնչառության կանգից անմիջապես հետո՝

• 0-4 րոպեների ընթացքում զարգանում է կլինիկական մահ,

• 4-6 րոպե անց հնարավոր է ուղեղի վնասում։

Ինչպես արդեն նշվել է, շնչառության կանգի դեպքում կատարվում է 2 ներփչում, որից հետո՝

• եթե շնչուղիները անցանելի են, և նկատվում է կրծքավանդակի շարժում, շոշափվում է անոթազարկը, պետք կատարել արհեստական շնչառություն՝ տուժածի մարմինլ թթվածնով ապահովելու համար,

• եթե օդը չի անցնում, կարելի է ենթադրել, որ շնչուղիները խցանված են։ Պետք է սկսել շնչուղիները խցանումից ազատելու գործողությունները։

Չափահասների շրջանում արհեստական շնչառությունը հիմնականում կատարվում է բերան-բերան մեթոդով:

 

Աղբյուրը՝ Doctors.am