Շիզոֆրենիան (հուն. schisis-ճեղքում, մասնատում, և phren-խելք, բանականություն, հոգեկան ճեղքվածություն, անձի երկատվածություն) խրոնիկական հիվանդություն է, որը ունի նոպայաձև կամ հրաճուն (պրոգրեդիենտ) ընթացք և դրսևորվում է անձի հետզհետե զարգացող փոփոխություններով` էներգետիկ պոտենցիալի անկումով, հույզերի աղքատացումով, խորացող ինքնամփոփությամբ (աուտիզմ), ինչպես նաև բազմազան հոգեախտաբանական խանգարումներով: Անձի վերոհիշյալ փոփոխություններն էլ հենց ընկած են շիզոֆրենիայի դեֆեկտի (արատ) հիմքում, որի ծանրության աստիճանը պայմանավորված է այդ փոփոխությունների խորությամբ` հոգեկան գործունեության հազիվ նկատելի խանգարումներից մինչև խոր կազմալուծում:


Շիզոֆրենիան համարվում է էնդոգեն հիվանդություն, քանի որ նրա պատճառագիտության և ախտածագման մեջ վճռական դեր են խաղում ներքին մեխանիզմները:
Շիզոֆրենիայի ժամանակ դիտվում է ախտաբանական գրեթե բոլոր ախտանիշներն ու համախտանիշները, որոնցից բացի այս հիվանդությանը բնորոշ են գլխուղեղի օրգանական բնույթի փոփոխություններ (հիշողության խանգարումներ, պարոքսիզմալ էպիլեպսանման համախտանիշներ): Այնուհանդերձ, չնայած ախտանիշների այս բազմազանությանը` շիզոֆրենիայի ժամանակ կարելի է առանձնացնել գլխավոր, առանցքային հոգեախտաբանական երևույթներ, որոնք դրսևորվում են հիվանդության սկզբնական շրջանից և խորանալով` առաջացնում անձի դեֆեկտ` (արատ) սկսած թեթև, հազիվ նկատելի փոփոխություններից մինչև թուլամտությունից դժվար տարբերվող հոգեկանի կոպիտ կազմալուծումով արատահայտվող ելքային վիճակներ:


Որ՞ն է այդ խանագարումների էությունը: Դա հոգեկան ֆունկցիաների տարակարգությունն է, այսինքն` մտածողության, հույզերի, կամային ակտիվության աններդաշնակությունը, ճեղքվածությունը:
Ասոցիատիվ պրոցեսները, կորցնելով արտաքին աշխարհի երևույթների հետ կապը, դառնում են վերացական: Մտածողությունը կորցնում է կոնկրետությունը, խզվում է կապը շրջապատող իրականության հետ: Հիվանդները մեկուսանում են արտաքին աշխարհից, ներփակվում, սուզվում իրենց ապրումների մեջ:
Նրանք առանձնանում են դառնում ինքնամփոփ, անմատչելի:
Այդ վիճակը Ե. Բլոյյերն անվանել է աուտիզմ:  Ասոցիատիվ պրոցեսների հարաճող ճեղքվախությունը հանգեցնում է մտածողության, խոսքի ճեղքման (շիզոֆրենիա), որի դեպքում դժվար է լինում ըմբռնել խոսքի իմաստը:
Բացի աուտիզմից առաջանում են մտածողության մի շարք խանգարումներ: Օրինակ "անձրևը երկնքի քրտինքն է", "երկնքից եկող քիմիական բանաձևը(H2O) ապուրի մեջ աղ են լցնում, որ օրգանիզմում ապուրը չփչանա":
Կարող են լինել մտքերի խցանաման կամ կանգի վիճակներ (շպերունգ), երբ հիվանդները գլխում զգում են դատարկություն. "մտազրկություն":


 Շիզոֆրենիայով հիվանդների խոսքը հաճախ կազմված է լինում միանգամայն անհասկանալի բառերից, երբեմն էլ դրանք լինում են նորաստեղծ բառեր (նեոլոգիզմ): Նեոլոգիազմը բառարմատներիկ խատացամուն է. ագլյուտինացիա, օրինակ` նույն բառը կազմվում է կիսատ բառերից, անկանոն հնչյուններից և այլն: Նեոլոգիզմը շիզոֆրենիայի հետ մեկտեղ առաջացնում է "բառերի խառնաշփոթ", ուր հաճախ ստերիոտիպներով կազմվում են միևնույն բառակապակցությունները (պերսևերացիա):
Շիզոֆրենիայի ժամանակ հուզական ոլորտի խանգարումները նույնպես ինքնատիպ են, բազմազան և նշանակություն ունեն ախտորոշման ժամանակ:


Հիվանդության սկզբում լինում է տրամադրության անկում: Սկսում են ի հայտ գալ ոչ ադեկվատ դրսևորումներ, երբ ուրախալի լուրերն առաջ են բերում զայրույթ, արցունքներ, իսկ ծնողների հադեպ սերը փոխվում է ատելության, զզվանքի: Հույզերի ճեղքվածությունն արտահայտվում է ամբիվալետությամբ, երբ հիվանդները միաժամանակ հանդես են բերում փոխհակասական զգացմունքներ` սեր և ատելություն:

 Հիվանդության խորացմանը զուգահեռ հույզերը հետզհետե մարում են, առաջ են գալիս հուզական ամլություն և բթություն:
Եթե հիվանդության սկզբում հիվանդները զգում են իերնց մեջ կատարվող փոփոխությունները, հարազատների, մերձավորների և իրենց իսկ հանդեպ վերաբերմունքի փոփոխությունները համարում են հիվանդագին, անբնական, որն էլ ոչ հաճախ նրանց մղում է ինքնասպանության,  ապա հետագայում ճանաչողական, հուզական ոլորտների հետզհետե ուժեղացող ճեղքվածության հետևանքով հիվանդները այլևս չեն գիտակցում հուզական բթությունը:
Կամային գործունեության խանգարումները դրսևորվում են վարքի, հակումների ուշադրության ախտաբանությամբ:


Շիզոֆրենիայով հիվանդների վարքը բնութագրվում է ակտիվության նվազումով, նախաձեռնության թուլացմամբ, հարաճող թորշոմածությամբ, պասիվությամբ: Հիվանդները խորշում են հասարակությունից, խուսափում են ծանոթներին հանդիպելուց, նախընտրում են լինել միայնության մեջ` դա պատճառաբանելով զբաղվածությամբ կամ հոգնածությամբ: Շրջապատի հետ կապերը դառնում են ձևական, ի հայտ է գալիս մերժողկան վերաբերմունք (նեգատիվիզմ), հիվանդները բացասաբար են տրամադրվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են շփվել իրենց հետ կամ կատարում են առաջարկվող գործողությունների ճիշտ հակառակը:


Վարքի խանգարումներն արտահայտվում են իմպուլսիվ, անսպասելի, չպատճառաբանված արաքների ձևով, որոնք առաջանւմ են անկախ հիվանդների ցանկությունից ու կամքից; Շիզոֆերնիայի ախտանշաբանությունը վերոհիշյալ խանգարումներով չի սպառվում: Հիվանդության առավել հաճախ դիտվող ախտանիշներից են ընկալման խանգարումները, մասններավորապես ցնորքները, որոնք կարող են լիել հրամայական, մեկնաբանող, փոխհակասական, սպառնալիքի և այլն: Կեղծ ցնորքները խիստ բնորոշ են շիզոֆրենիային:
 Համի և հոտառության ցնորքներն արտահայտվում են ծայրահեղ տանջալի զգացողություններով (նեխածահոտ, դիակահոտ, ժանգահամ, արնահամ, դառնահամ): Բավականին հաճախ դիտվում են ընդհանուր զգայության կամ մարմնական ցնորքներ` էլեկտրական հոսանքի, գլխի երկատվության զգացողություններ:


Շիզոֆրենիայի ժամանակ հաճախ դիտվում է հետապնդման զառանցանք, ընդ որում` կարծեցյալ հետապնդողներն առաձին անհատներ են, խմբեր կամ պետական մարմիններ: Հիվանդը ճանաչում է նրանց` ըստ ակնարկների, շարժումների, վարքագծի անընդհատ իրեն զգալով իբրև դիտարկման օբյեկտ: Հաճախ այս հիվանդության դեպքում առաջանում է հիպոխոնդրիկ զառանցանք, որի դեպքում հիվանդները ներքին օրգանների ախտահարվածության գանգատներով դիմում են ամեն տեսակի մասնագետի, բացի հոգեբույժից:
Թունավորման, խանդի, ֆիզիկական ազդեցության զառանցական մտքերը անհեթեթ բովադակություն ունենալով` շրջապատում արագ են տարածվում: Մեծամոլական զառանցանքը շիզոֆրենիայի ժամանակ հազվադեպ է դրսևորվում, հիվանդները համոզված են, որ ունեն բարձրաշխարհիկ ծագում, որից էլ բխում է նրանց վարքը:


Շիզոֆրենիայի բուժումը հիմնականում անց է կացվում հետևյալ եղանակներով` պսիխոֆարմակոթերապիա, իսուլինային թերապիա, էլեկրացնցումային թերապիա /ԷԹԳ/, պսիխոթերապիա և հիվանդների սոցիա-աշխատանքային վերականգնմանն ուղղված միջոցառումները:
Բուժման այս կամ այն ձևի նշանակումն ու զուգակցումը որոշվում է շիզոֆրենիայի ընթացքի սրությամբ, վաղեմությամբ, կլինիկական ձևով ու տեսակով, ինչպես նաև տարիքով, այս կամ այն հիվանդության առկայությամբ, դեղորայքի հանդեպ նրա ունեցած դիմակայությամբ:
Բուժումից հետո պետք է իրականացնել վերականգնողական միջոցառումներ: Դրանք պետք է ուղղված լինեն նախկին սոցիալական կապերի վերականգնմանը ու ձևավորեն նախկին աշխատանքին ու առօրյա կյանքին վերադառնալու ձգտումը: