Վախը կենսաբանական նշանակություն ունի, քանի որ պահպանում է վտանգներից։

Հոգեբանական աշխատանքում հանդիպում են վախի երկու դեպքեր՝ նորմալ և աննոմալ, որը սովորաբար անվանում են ֆոբիա։

Արդյունավետ հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ վախերի հոգեդինամիկայի մասին։ Հաճախ այցելուները դիմում են կոնկրետ վախերի պատճառով՝ կապված տարբեր իրադարձությունների հետ. քննություն, վիրահատություն և այլն։ Նման դեպքերում հարկ է օգնել այցելուին հասկանալու իրադարձության իմաստը, հասկանալ, թե որքանով է այդ իրադարձությունից վախը համարժեք և արդարացված։

Միջին վախն օգտակար է, քանի որ նախապատրաստում է դիմակայելու վտանգին։ Նախ և առաջ պետք է իմանալ, որ կարիք չկա օգնել այցելուին՝ ամբողջովին ազատվելու իր վախերից, ինչպես նաև թաքցնել ինֆորմացիան։

Առավել դժվար է ֆոբիաների հետ աշխատանքը։ Դրանց հիմքը խոր թաքնված տագնապն է։ Դրա էությունը տագնապի փոխարինումն է այլ օբյեկտով։
Հոգեբանը չպետք է շտապի, քանի որ միևնույն ֆոբիայի հիմքում կարող են լինել տարբեր կոնֆլիկտներ։ 

Ֆոբիաների առկայությամբ նևրոտիկ վարքի համար բնորոշ է տագնապից խուսափումը։ Ուստի նման այցելուները հաճախ խոսում են  վախերի մասին, սակայն խուսափում են կոնֆլիկտների մասին խոսելուց։ Դա կարող է դրսևորվել պրոբլեմի նախապատմության մանրամասների մոռացման, օրինակ՝ հարաբերությունների փոփոխության, կամ նույնիսկ իր մասին խոսելուց խուսափելու ձեով։ 

Ֆոբիաների դրսևորման ձևերից է նաև ինքնաբուժմամբ զբաղվելը։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի երկրորդային օգուտ է քաղում մարդը խուսափումից։ Հաճախ կարող է տագնապը համակել նաև հոգեբանին, ինչը վկայում է, որ այցելուն հասելէ իր ապակառուցողական նպատակին։
Վախ  ապրում  են  բոլոր մարդիկ, այն  բոլոր  հույզերից  ամենավտանգավորն  է: Ինտեսիվ  վախը  կարող  է  նույնիսկ  հասցնել  մահվան:
Կենդանին  կարող  է  վախենալ միայն կոնկրետ  վտանգերից, իսկ մարդը շնորհիվ  իր  երևակայության  վախենում  նաև  երևակայական  դժվարություններից, որոնք  ինքն  է  ստեղծում:
Նրա բավական լավ  զարգացած  ուղեղը  ծնում  է  սատանաներ, հրեշներ, որոնք  թունավորում  են նրա գոյությունը:

Ստեղծել  նոր  վախ  հեշտ  է, իսկ  սպանել  այն շատ դժվար `  դրա  աննյութական լինելու  հետևանքով:
Ամեն  մարդ ունի վախի  անհատականացված  տեսակներ,որը վերաբերում  է նրա անհատական  կենսակերպին,արտահայտում  է մարդու  անհատական  որակները, և այն տեղ ունի բոլոր  հասարակական  կառույցներում:Վախը  մեր  գիտակցության մեջ  առաջանում  է  շատ  վաղ `  որպես  զարգացման   անհրաժեշտ պայման  և աստիճանաբար  կորցնելով  հին ձևերը ` ստանում  է  նոր բովանդակություն:

Ֆոբիաների  տակ  հասկացվում  է  վախերի  տեսակ, որոնց  առաջացումը  պայմանավորված  չէ  որևէ  ռացիոնալ  պատճառով:Դրանք  կպչուն , ոչ ադեկվատ  կոնկրետ  բովանդակություն  վախի  ապրումներ  են, որոնք  առաջանում  են որոշակի  ֆոբիկ  իրադրությունում: Առաջին  հայացքից  ֆոբիաների  նշանները` շնչահեղձություն,կծկումներ  կոկորդում, արագացված  շնչառություն, էականորեն  չեն  տարբերվում  ռեալ  կամ  արդարացված  վախից:
Իրականում  նրանց  միջև  կան  էական   տարբերություններ:Եթե  վախը  առաջանում է  բոլոր  մարդկանց  մոտ  և վերանում  է  ռեալ  վտանգի  անցնելուց  հետո,ապա  ֆոբիայի  դեպքում  մարդը,որպես  կանոն  հասկանում  է ,որ  իր  ռեակցիան  ոչնով  պայմանավորված  չէ  և նույնիսկ  անիմաստ  է, ընդ որում  չի  դադարում  վախենալ:

Բոլոր   հիմնված  վախերը  ակտիվ են.մարդը միշտ  փնտրում  է  ուղիներ  դրանցից  ազատվելու համար: Ֆոբիան  պասիվ զգացողություն է: Նման վախի  ենթարկված  մարդը  խուսափում  է  տհաճ  իրադրություններից, բայց չի ձգտում  ազատվել  իր  կպչուն  վիճակից, քանի որ  հոգու  խորքում հասկանում  է, թե  ինչքան հարմար է գտնվել  վախի ենթակայության տակ,այսինքն  ֆոբիան  տալիս  է նրան  երկրորդական շահ:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am