Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական մերձեցման ժամանակ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդանուկությունն է: Հանդիպում է բավականին հաճախ: Մանկածնության ֆունկցիան չի խանգարվում: Կանայք, որոնց մոտ գրանցվում է սեռական սառնություն, կարող են կանոնավոր սեռական կյանք վարել, սակայն հեշտանքի զգացումը նրանց մոտ բացակայում է, ինչ վերաբերվում է սեռական հակմանը, ապա այն ինչ – որ չափով իջած է:
Այս երևույթը գրանցում է մշտական և ժամանակավոր ձևեր: Սեռական սառնությունն ունենում է նաև սեռական հարաբերությունների նկատմամբ արտահայտված տհաճության զգացում: Այսպիսի կանայք հաճախ անտարբեր են սեռական կյանքի հանդեպ: Որոշ դեպքերում, սակայն, կարող է հաճելի գրգռվածություն գրանցվել, եթե սեռական սառնությունը թույլ է արտահայտված:
Սեռական սառնության պատճառները բազմաթիվ են: Ամենից հաճախ հանդիպողը սեռական զգացմունքի ուշացած զարգացումն է: Այս դեպքում կնոջ սեքսուալության զարգացման հետ մեկտեղ սեռական սառնությունն անհետանում է:
Որոշ դեպքերում էլ այդ երևույթը կապված է մանկականության (ինֆանտիլիզմի) հետ, երբ սեռական զարգացման ավարտը տևում է մինչև 26-28 տարեկանը:
Սեռական սառնության պատճառ կարող են հանդիսանալ նաև հոգեկան տրավմաները, քանի որ կնոջ մոտ այդ երկու ոլորտները խիստ փոխկապակցված են, ուստի ցանկացած խնդիր, զգացմունք, վախ կամ այլ անբարենպաստ գործոն կարող է իր անուղղելի հետքը թողնել նրա վրա:
Հաճախ սեռական սառնությունը հանդիսանում է գլխուղեղի օրգանների ախտահարման, թմրամոլության և այլ ախտանիշների արդյունք:
Երբեմն դրա հիմքում ընկած է հոգեբանասեքսուալ ֆունկցիաների բնածին անբավարարությունը: Այս տիպն ունի մարմնակազմվածքային անվանումը, որի դեպքում կինը երբեք ի վիճակի չի լինում հեշտանք զգալ, նրանք ընդհանրապես հակում չունեն արական սեռի նկատմամբ:
Սակայն շատ հաճախ կնոջ մոտ սեռական բավարավածության բացակայությունն առավել հաճախ ոչ թե սեռական սառնության, այլ սեռական կյանքի աններդաշնակության արդյունք է: Դրա հետ կապված` կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հեշտանքի բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել սեքսապաթոլոգի:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ